12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

«Էյր Արմենիա»-ն «պայթեց». Ժողովուրդ

«Հայաստանի ավիացիայի ոլորտում ստեղծված ողբերգական վիճակը վաղուց հայտնի իրողություն է։ Արդեն երկու տարի է, Հայաստանի հանրությանը հույս են ներշնչում, որ հեսա-հեսա մենք կունենանք ազգային փոխադրող։ «Արմավիայի» սնանկանալուց հետո ազգային փոխադրող դառնալու հայտ ներկայացրեց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը 2013-ի աշնանը սկսեց ուղևորափոխադրումներ իրականացնել, սակայն մեկ տարի անց դադարեց կանոնավոր չվերթներ իրականացնել։ Այնուհետև այս տարվա օգոստոսին ընկերությունը […]

Մի վայրկյանում «կուտեն». Իրատես de facto

«Ասում են, թե իշխանական ճամբարում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը հատել է թույլատրելիության սահմանը: Մեզ հետ զրույցում ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչներից մեկն օրերս արձանագրեց. «Եթե չլինի Սերժ Սարգսյանի բռունցքը, բոլորը բոլորին մեկ վայրկյանում «կուտեն»: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ում կա երկու տեսլական ապագայի վերաբերյալ: Մեկը, որ «հները» մնում են երեք ֆլանգով՝ ԱԺ նախագահի, վարչապետի, երկրի նախագահի պորտֆելները պահում […]

Արտագաղթի կանխատեսումները. Ժողովուրդ

Այս տարվա առաջին տասը ամիսների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարի, անցածի համեմատ, առևտիի շրջանառությունը նվազել Է 125 միլիարդ դրամով։ Այսինքն՝ անցած տարվա համեմատ Հայաստանի բնակչությունը 125 միլիարդ դրամի չափով աղքատացել Է։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանի սպառման ապրանքների հիմնական մասը ներկրվում Է։ Իսկ եթե ներմուծման ծավալները սկսում են նվազել, այդ հանգամանքը ևս վկայում է սպառողների գնողունակության […]

ԱՄՆ-ում էր ալկոհոլից կախվածությունը հաղթահարելու համա՞ր. Հրապարակ

«Ժառանգության» կուսակցապետ Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակը կարգավորվել է, եւ նա առաջիկա օրերին Հայաստան կվերադառնա: Տեւական ժամանակ է՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում էր, ավելի վաղ մեզ հայտնի էր դարձել, որ նա մեկնել է ալկոհոլից կախվածությունը հաղթահարելու համար։ Եկող շաբաթվա կեսին էլ, մեր տեղեկություններով, կլինի «Ժառանգության» վարչության նիստ: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, սակայն, երեկ մեր լրագրողին հայտնել է, […]

Իշխանական ճամբարում` թիվ 1 պատրաստություն. Հրապարակ

Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, իշխանական ճամբարում թիվ 1 պատրաստություն է նկատվում։ Կենտրոնական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հորդորել է բոլոր ՀՀԿ-ականներին մի կողմ դնել հակասությունները եւ միավորվել հանուն «այո»-ի․ աշխատանքի հստակ բաժանում կատարել, լսել մարզային պատասխանատուների՝ մարզպետների ցուցումները: Բոլորը հասկանում են, որ հաղթանակի «դափնիները» կարող են ուրիշները վայելել։ «Որ չգնանք՝ էդ բոլորը կվերագրվի մարզպետին»,- նկատեց […]

Անբարեխիղճ գործատո՞ւ. Ժողովուրդ

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանում կառուցված շքեղ առանձնատան շինարարության վրա աշխատած բանվորներին չի հաջողվել իրենց գումարներն ամբողջությամբ ստանալ։ Հիշեցնենք, որ մարզպետի առանձնատունը գտնվում Է Հաղթանակ զբոսայգու ներքևի մասում, այսպես կոչված՝ Մոնումենտի բլրին։ Թերթը տեղեկացավ, որ առանձնատան շինարարությանը մասնակցած արհեստավորներից մի քանիսը, որոնք իրենց խոստացված գումարն ամբողջության չեն ստացել, օրերս գնացել են Խաչատրյանի առանձնատուն, […]

Գնաց «ամերիկյան երազանք»-ի հետևից. Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով այլևս նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանը արտագաղթել է Հայաստանից։ Թերթին հայտնի դարձավ, որ նա գրին քարտ է շահել և օրերս մեկնել Է Ամերկայի Միացյալ Նահանգներ։ Մեհրաբյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատել Էր ընդամենը 2 շաբաթ առաջ նոյեմբերի 3-ին և ուղարկել Էր կադրերի ռեզերվ։ Կադրային […]

Կասեցրեք, խնդրեմ. Հայկական Ժամանակ

2016 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է մտնում կառավարության մի որոշում, որը կարող է հանգեցնել նոր զանգվածային բողոքների: Խոսքը ՀԴՄ կտրոնի վրա ամբողջ ապրանքացանկը տողագ-րելու պարտադիր պահանջի մասին է: Փոքր բիզնեսի հազարավոր ներկայացուցիչներ օբյեկտիվորեն պատրաստ չեն այս որոշումը իրագործել: Երեկ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիան» դիմել է ՀՀ վարչապետին կասեցնելու այդ որոշումը փոքր բիզնեսի համար: ՀԿ-ի փոխնախագահ […]

Զարուհին արյուն է ուզում. Իրավունք

Զարուհի Փոստանջյանն իր երեկվա ելույթում հերթական անգամ մարդ­կանց փողոց դուրս գալու կոչեր էր անում, նրանց դարձնելով «դեւ», որը պետք է ու­տի այս իշխանություններին: Հատկանշական է, որ իր ելույթից երկու ժամ առաջ վերջինս գտնվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանա­տանը: Այնտեղ տիկին Փոստանջյանից հարցրել են` դուք ցանկանո՞ւմ եք, որ Հա­յաստանում արյուն թափվի, նա պատաս­խանել է` այո, իսկ երբ […]

Գցված փողեր Շարմ-էլ-շեյխում հանգստի դիմաց. Ժամանակ

Հոկտեմբերի 31-ին ռուսական A- 321 օդանավը, որը Շարմ Էլ-Շեյխ քաղաքի օդանավակայանից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, ընկել էր Սինայի թերակղզում: Օդանավի ուղեւորները եւ անձնակազմի անդամները զոհվել էին: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայու­թյան ղեկավարը նախօրեին հայտարարել է, որ Եգիպտոսում A321 օդանավի վթարի պատճառը ահաբեկչությունն է: Աղետից հետո Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Արաբական էմիրությունները, Թուրքիան հայտարա­րեցին դեպի Եգիպտոս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի