11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Ռուսական ինքնաթիռը ստիպված վերադարձել է Գյումրիի օդանավակայան. Հայկական Ժամանակ

Երեկ Mil-avia բլոգը տեղեկատվություն էր տարածել, որ նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ՌՏՈւ Ան-124 տրանսպորտային ինքնաթիռը Գյումրիի օդանավակայանից թռիչքից որոշ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Ադրբեջանն արգելել է ինքնաթիռին մուտք գործել իր օդային տարածք: Գյումրիում տե­ղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի նյութատեխնիկա­կան ապահովումն իրականացվում է հիմնականում օդային ճա­նապարհով: Ոչ պաշտոնական Բաքուն, ոչ Մոսկվան, ոչ էլ Երեւ­անը […]

Ուրախալի լուր Կենտրոնական բանկի նախագահից. Իրավունք

«Ամանորին, ինչպես նաև եկող տարվա մեջ գնաճ չի սպասվում: Համենայնդեպս, եթե հավատանք ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին. «Դրամավարկային քաղաքականության բազմաթիվ մեխանիզմներ ենք օգտագործում եւ շարունակելու ենք օգտագործել, որպեսզի ինչպես Ամանորին, այնպես էլ 2016-ին գնաճը զսպենք: Ես Ձեզ վստահեցնում եմ՝ ոչ տարեվերջին, ոչ հաջորդ տարի մենք որեւէ խնդիր չենք ունենալու: Անգամ եթե արտաքին գործոններով պայմանավորված հայտնի […]

Խաչատուր Սուքիասյանը վերադառնո՞ւմ է. Ժողովուրդ

«Վերջին շրջանում քաղաքական շրջանակներում, երեկ նաեւ՝ Ազգային ժողովի կուլիսներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մտադիր է կուսակցություն հիմնել։ «Ժողովուրդ»–ը փորձեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից պարզել, թե վերը նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում, արդյո՞ք նա վճռել Է երկրի քաղաքական կառավարմանը որեւէ ձեւաչափով մասնակցություն ունենալ։ Ա. […]

Տարոնի աթոռի համար. Հրապարակ

«Մեր տեղեկություններով, վերջին շրջանում առաջվա պես ջերմ չեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները: Մի նուրբ խնդրի շուրջ է նրանց տարաձայնությունը. մոտենում են Երեւան քաղաքի ընտրությունները, եւ իշխանական էլիտան վերադասավորվում է նաեւ այդ «գետնի» վրա: Բանն այն է, որ նոր Սահմանադրությամբ Երեւանի քաղաքապետը դառնում է միակ դե ֆակտո ընտրովի մարմինը, որին ընտրում […]

ՀՅԴ-ն հավատում է ՀՀԿ-ին. Ժամանակ

«ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ չեն կարծում, թե ՀՀԿ-ն կեղծիքներ կանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում: Դաշնակցական պատգամավորի հայտարարության մեջ, սակայն, հետաքրքրականը ոչ թե այդ հավատն է ՀՀԿ-ի նկատմամբ, այլ այն, որ Արմեն Ռուստամյանը ՀՀԿ-ն որակում է որպես դաշնակից: Այն, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն համագործակցում են սահմանադրական փոփոխությունների շրջանակում, իհարկե՝ ակնհայտ է, […]

Ջերմ շփվում է նախկին կուսակիցների հետ. Հրապարակ

«Ակնհայտ ջերմացել են ԲՀԿ-ականների և ԲՀԿ-ից դուրս եկած ու սեփական կուսակցությունը՝ «Ալյանսը» հիմնադրած Տիգրան Ուրիխանյանի հարաբերությունները։ Վերջերս ԲՀԿ-ն անգամ ողջ կազմով կողմ քվեարկեց Ուրիխանյանի նույնականացման քարտերով ընտրության նախագծին։ Աժ դահլիճում և միջանցքներում, ի տարբերություն նախկինի, ականատես ենք լինում նախկին ու ներկա ԲՀԿ-ականների ջերմ շփումներին։ Ըստ երևույթին, Ուրիխանյանի հայտարարած ընդդիմադիր Նոր կոնսոլիդացիայի շրջանակներում քննարկվում է նաև […]

Ինչպե՞ս է տեղի ունեցել Հանքավանի եռակի սպանությունը. ժամանակ

«Սպանության մանրամասների վերաբերյալ երեկ մեզ մի շարք ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան։ Դեպքի վայր մեկնած «Ժամանակի» թղթակցին Հայրապետ Սեփոյանի գյուղում՝ Մարմարիկում, գյուղացիներից մեկը պատմեց, որ Հայրապետ Սեփոյանի հայրը՝ Գագիկ Սեփոյանը, Հանքավանում անտառապահ Է աշխատում։ Դեպքի օրը երեկոյան սպանված եղբայրները հորը պատկանող օբյեկտում 5 հոգով քեֆ են արել, ուրախացել են։ Նրանք խմած վիճակում ծառ են հատել, որից […]

Նախկին ոստիկանապետերը կզոհաբերվե՞ն. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց «Ֆինանսական բուրգի»՝ Արթուր Անդրեասյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով  զբաղվելու արդյունքում հայտնվել է փաստացի անվճարունակ վիճակում: 2010 թվականի հունիսին Անդրեասյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոստիկանության ղեկավար պաշտոններ […]

Սուպերմարկետները միլիոնները թաքցնելու նոր տեխնոլոգիա են գտել. Հրապարակ

Երևանում գործող սուպեր- մարկետները, մեզ հասած տեղեկություններով, հե­տաքրքիր տեխնոլոգիա են կիրա­ռում հարկերից խուսափելու հար­ցում: Հարկային մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրը պատմեց, որ սուպերմարկետներում, թեև գնորդներին պարտաճանաչ կերպով տրամադրում են ՀԴՄ կտրոն, բայց դրանք չեն արտացոլվում վճար­ված հարկերում: Մասնավորապես, սուպերմարկետներում իրակա­նացված առևտուրը հարկայինին միլիոնների հասնող ապրանքի հետվերադարձ են ձեւակերպում կամ Էլ ներկայացնում են որպես աշխատողի կողմից […]

Ոչ մի լավ բան վարորդների համար. Իրավունք

Երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց «ճանապարհային երթեևեկության անվտանգու­թյան ապահովման» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ ավտոմեքենաների տեխզննման անցկացումը առաջարկվում  էր իրականացնել 3 տարին մեկ անգամ: Քվե­արկության արդյունքում հարցը պետք է մտներ մեծ օրակարգ: Նախագծի հեղինակներն են պատ­գամավորներ Հովհաննես Մարգարյանը, Հեղինե Բիշարյանը և Հայկ Բաբուխանյանը: Քվեարկությունից  առաջ  ՕԵԿ պատգամավոր Հ. Մարգարյանը բոլորին հորդորեց կողմ քվեարկել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի