11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Նախագահականի արձագանքը Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձի մասին լուրերին. Հայկական Ժամանակ

«ՀՀ նախագահը չի մեկնաբանում արտասահմանյան մամուլում տպագրվող վերլուծական հոդվածները, որոնք տվյալ դեպքում հիմնված են անանուն աղբյուրների վրա»,-պատասխանելով գրավոր հարցմանն ու անդրադառնալով «Կոմերսանտի» նախօրեի հրապարակմանը, պատասխանել է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Նշենք, որ ռուսական պարբերականը գրել էր, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում քննարկվում է մի տարբերակ, ըստ որի՝ Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը վերադարձվելու […]

Տարօրինակ է` ինչու «Պալաչը» չի զբաղվել. Ժողովուրդ

Տուլայի տարածաշրջանում նոյեմբերի 3-ին վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսը, թերթի տեղեկություններով այսպես կոչված՝«տեսա-ռեգիստրով» կահավորված չի եղել։ Արդյո՞ք նման պայմաններում կպարզվեն վթարի ճշգրիտ պատճառները, ցույց կտա ժամանակը։ Բայց որ միջպետական ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը «ռեգիստր» չի ունեցել, ինքնին տարօրինակ է։ ժամանակակից բոլոր ավտոբուսները նման սարքավորումներով կահավորված են։ Ավելին՝ ավտոբուսների ներսում ևս տեսահսկման համակարգեր կան, որոնց միջոցով անհրաժեշտության դեպքում հնարավոր […]

Իշխանափոխություն Գյումրիում. Հրապարակ

«Այս օրերին ամենուր, իշխանությունների միակ «թեման» հանրաքվեն է։ Երեկ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը, որը հանրաքվեի շտաբի պետի տեղակալն է, Աժ միջանցքում իր շուրջն էր հավաքել նախկին և ներկա ԲՀԿ-ականներին։ Մարտուն Գրիգորյանին հարցրինք՝ ինչ հանձնարարականներ էր տալիս Կարապետյանը։ «Ոչ մի, իրավիճակով էր հետաքրքրվում»։ Իսկ հանձնարարականնե՜ր։ «Ես կուսակցական չեմ և իմ համար եմ «այո» քարոզում»։ Ի դեպ, Գրիգորյանի […]

Առեղծված է. 75-ամյա Լուսիկին ադրբեջանցինե՞րն են առևանգել. Հայկական Ժամանակ

Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում հայտնված Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակչուհի, 75-ամյա Լուսիկ Աբովյանի հարազատները չեն հավատում այն վարկածին, որ կինը մոլորվելու հետևանքով է հայտնվել ադրբեջանական կողմում: Թերթի հետ զրույցում Աբովյանի հարսը՝ Ղուշիկ Բեջանյանը նշեց, որ սկեսուրը չէր կարող մոլորվել, քանի որ ճանապարհը նրան անծանոթ չէր: Հարսը բացատրեց, որ սահմանը հատելու համար Աբովյանը պետք է անցներ խորը […]

Շոկային բացահայտում Բակո Սահակյանի որդու մասին. Հրապարակ

Հայտնի գործարար, մեծահարուստ, Դիլիջանի միջազգային դպրոցի և միջազգային այլևայլ պրոյեկտների հեղինակ Ռուբեն Վարդանյանի որդին այս օրերին ծառայում է Ղարաբաղում՝ Հադրութում, ընդ որում՝ այն նույն զորամասում, որտեղ ծառայում է Բակո Սահակյանի որդին։ Նրանք, ինչպես տեղեկացրեց նրանց հետ ծառայող զինվորներից մեկը, մոտիկ ընկերներ են։ Չնայած ոչ Ղարաբաղում և ոչ էլ Հայաստանում չեն խոսում այդ մասին։ Առավել մանրամասն` […]

Ինչի՞ համար էր Իսագուլյանը «քլնգում» Սերժ Սարգսյանին. Հրապարակ

«Մեր տեղեկություններով, Գառնիկ Իսագուլյանն այս ամսվա սկզբից արդեն իսկ ֆորմալ աշխատանքի մեջ է ԼՂ-ում, սակայն առայժմ մտմտում են նրա վերջնական ստատուսի մասին` ԼՂ նախագահ Բակո Սահակյանի գլխավոր խորհրդակա՞ն, անվտանգության գծով խորհրդակա՞ն, թե՞ պարզապես խորհրդական: Սակայն, մեր տեղեկություններով, նրան կբերեն Երևան` Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն, որտեղ վերջինս կզբաղվի Ղարաբաղի խնդրով, կունենա արտահայտվելու բավականին լայն դաշտ ու ազատություն, […]

Տիգրանին սննկացնում են. ժամանակ

«ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, դեռ փետրվարին սնանկացած «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանին «Յունիբանկը» նոր՝ 364,4 հազար դոլար գումարի պահանջ է ներկայացրել: Նշենք, որ հուլիսի 9-ին էլ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել նաև Օշական գյուղում գտնվող նրա «Աշտարակի գինիներ» գործարանը»: Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում:

Մարտուն Գրիգորյանի քեռորդին մեղադրվում է գողության մեջ. Հրապարակ

«Շիրակի մարզի դատախազությունն օրերս Գյումրու առաջին ատյանի դատարան Է ուղարկել գողության ուշագրավ մի գործ։ Ավելի ճիշտ՝ ուշագրավ Է ոչ այնքան գործը, որքան գործով անցնող երեք մեղադրյալներից մեկը՝ Ավետիք Գևորգյանը, որը Գյումրիում հայտնի մարդ Է։ Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, նա ավտոկայանի տնօրենի որդին է և Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քեռորդին։ Ներկայում Ավետիք Գևորգյանը պահվում Է «Արթիկ» […]

Դատախազների աշխատավարձը կավելանա, գիտնականներինը` կպակասի. Հայկական Ժամանակ

«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այն գիտնականները, որոնք չեն աշխատում մեկ լրիվ դրույքով, կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ սույն թվականի հոկտեմբերից այլևս չեն ստանա գիտական աստիճանի համար տրվող հավելավճարները։ Նշենք, որ գիտությունների թեկնածուներին տրվող հավելավճարի չափը 25 հազար դրամ է, իսկ գիտությունների դոկտորինը՝ 50 հազար դրամ։ Միևնույն ժամանակ կառավարությունը Ազգային ժողով է բերել մի նախագիծ, որով […]

Քաղծառայության աշխատակիցներն ահազանգում են. Ժողովուրդ

«Քաղծառայության աշխատակիցներից «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ իշխանությունները որոշել են միառժամանակ, այսպես կոչված, «13-րդ աշխատավարձ» չվճարել: Սովորաբար պետական կառույցների աշխատակիցները, քաղծառայողները տարվա վերջին իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով հավելավճար են ստանում: Բայց քանի որ պետբյուջեի մուտքերն այս տարվա 9 ամիսների արդյունքներով պլանավորվածից ավելի քան 50 միլիարդ դրամով պակաս են, տարվա վերջին էլ այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի