24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՅԴ-ն հավատում է ՀՀԿ-ին. Ժամանակ

«ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ չեն կարծում, թե ՀՀԿ-ն կեղծիքներ կանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում: Դաշնակցական պատգամավորի հայտարարության մեջ, սակայն, հետաքրքրականը ոչ թե այդ հավատն է ՀՀԿ-ի նկատմամբ, այլ այն, որ Արմեն Ռուստամյանը ՀՀԿ-ն որակում է որպես դաշնակից:

Այն, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն համագործակցում են սահմանադրական փոփոխությունների շրջանակում, իհարկե՝ ակնհայտ է, պարզ չէ, սակայն, թե արդյոք այդ համագործակցությունը բավարա՞ր է դաշնակից որակվելու համար: Իհարկե՝ ոչ, առավել ևս՝ այն դեպքում, երբ դաշնակիցները սահմանադրական փոփոխությունների գործընթացում հանդես են գալիս առանձին շտաբներով, առանձին քարոզչությամբ:

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի դաշինքը այդ դեպքում նման է հայ-ռուսական, այսպես կոչված, դաշնակցությանը, որտեղ դե յուրե, իհարկե, կողմերը դաշնակիցներ են, սակայն դե ֆակտո Հայաստանը գտնվում է Ռուսաստանի թելադրանքի տակ, և ինչպես Հովիկ Աբրահամյանը մի առիթով պատահաբար, ակամայից, ենթագիտակցորեն խոստովանեց՝ այդ դաշնակիցների հարաբերություններում Հայաստանի շահերից բխող քայլեր գրեթե չեն լինում:

Եվ ուրեմն ՀՅԴ-ՀՀԿ-ն կամ այնպիսի դաշնակիցներ են, ինչպես Ռուսաստանն ու Հայաստանը, կամ Դաշնակցությունն ու ՀՀԿ-ն ըստ էության ունեն համաձայնությունների շատ ավելի լայն եւ խորը շրջանակ, քան սահմանադրական փոփոխությունների գործընթացի շուրջ, այսպես ասած, գաղափարական կոնսենսուսն է, որպիսին փորձում է իր դիրքորոշումը ներկայացնել ՀՅԴ-ն եւ հավաստիացնել, որ նախաձեռնությունը՝ լինելով իշխանական, այնուհանդերձ՝ բխում է ՀՅԴ-ի գաղափարական մոտեցումներից և այդ պատճառով էլ արժանանում է հավանության:

Մյուս կողմից, իհարկե, այն, որ ՀՅԴ-ն ապագա խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարության ակնկալիքներ ունի, հնչում է միգուցե ոչ ուղղակի, սակայն բավական բացահայտորեն, եւ նույնը ըստ էության կրկնում են նաև ՀՀԿ-ականները, երբ խոսքը վերաբերում է ԱԺ-ում կայուն մեծամասնությանը: Նրանք էլ են պնդում, որ համամասնականով, իհարկե, չեն կարող հավաքել 50 տոկոս ձայն: Սակայն երկրորդ փուլի հանգամանքը առ այսօր մնում է բաց, և սրան անդրադարձ չի կատարվում «Այո»-ի տեսակետի շրջանակներում:

Մինչդեռ խնդիրը տվյալ դեպքում, իհարկե, այն չէ, թե ինչ կանի ՀՅԴ-ն, եթե կեղծվեն սահմանադրական հանրաքվեի արդյունքները, այլ այն, թե ինչ կանի ՀՅԴ-ն, եթե ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքում, այնուամենայնիվ, չգնա կոալիցիայի, այլ շարժվի դեպի երկրորդ փուլ եւ հաստատի իր բացարձակ մեծամասնությունը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ