02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ մի լավ բան վարորդների համար. Իրավունք

Երեկ Ազգային ժողովում քվեարկության դրվեց «ճանապարհային երթեևեկության անվտանգու­թյան ապահովման» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ ավտոմեքենաների տեխզննման անցկացումը առաջարկվում  էր իրականացնել 3 տարին մեկ անգամ: Քվե­արկության արդյունքում հարցը պետք է մտներ մեծ օրակարգ: Նախագծի հեղինակներն են պատ­գամավորներ Հովհաննես Մարգարյանը, Հեղինե Բիշարյանը և Հայկ Բաբուխանյանը:

Քվեարկությունից  առաջ  ՕԵԿ պատգամավոր Հ. Մարգարյանը բոլորին հորդորեց կողմ քվեարկել, քանի որ «անտեղի թուղթ է վա­ճառվում ժողովրդի վրա», ուստի հեղինակներն առաջարկում են, ոչ թե այսօրվա նման ամեն տա­րի վարորդներից  չեղած տեխզննման գումարներ կորզել, այլ իրական տեխզննում անցկացնել 3 տարին մեկ անգամ:

Նշենք, որ նախագիծը դեռ Աժ Պաշտպանության հանձնաժողովում չի արժանա­ցել հավանության՝3 դեմ, 3 կողմ ձայներով: Ի դեպ հանձնաժողովի քննարկմանը ոչ բոլոր հեղի­նակներին են հրավիրել: Մեզ հետ զրույցում պատգամավոր Հայկ Բաբուխանյսւնն ասաց, որ իրեն հրավեր չի եղել քննարկմանը մասնակցելու, որտեղ նա ասելիք ուներ: Իսկ անկախ պատգա­մավոր Էդմոն Մարուքյանն էլ, դեռ օրեր առաջ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հանձնաժողովի նիստը սկսելուց 20 րոպե առաջ են տեղեկացրել իր մասնակցության մասին: Ավելին, ըստ Մարուքյանի, նա տեղում է իմացել, որ հանդիսանում է այս նախագծի հարակից զեկուցողը: Ակնհայտ է, որ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ցանկություն չի ունեցել մանրակրկիտ քննարկում անցկացնել:

Կառավարության անունից հարցին մերժողա­կան դիրքորոշում հայտնեց ՀՀ Ոստիկանությունը, սակայն այստեղ էլ հեղինակների հետ քննարկ­ման համար ժամանակ չգտան:

Այնպես որ, շուրջ 1,5 տարի օրակարգում գտնվող նախագծի քննարկումը կոծկվեց: Նկատենք, որ հարցը քվե­արկելուց առաջ վարման կարգով հանդես եկող ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդա­սարյանը դեմ չարտահայտվեց նախագծի գաղա­փարին, սակայն ասաց, որ ՀՀԿ-ն դեմ կքվեարկի, քանի որ կառավարությունը մի մեծ գլոբալ փա­թեթ է նախապատրաստել ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերի շուրջ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ