04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նախկին ոստիկանապետերը կզոհաբերվե՞ն. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց «Ֆինանսական բուրգի»՝ Արթուր Անդրեասյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով  զբաղվելու արդյունքում հայտնվել է փաստացի անվճարունակ վիճակում:

2010 թվականի հունիսին Անդրեասյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոստիկանության ղեկավար պաշտոններ զբաղեցնող Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևանում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ ունեցած մտերմության, դրանով պայմանավորված՝ իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու, դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի գումարները և ձեռք է բերել իրավունք՝ նրանց անշարժ գույքի նկատմամբ:

Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով կատարված խարդախությունների համար:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն իրեն խարդախության համար մեղավոր չի ճանաչում:

Մեղադրողը միջնորդել էր «բուրգի» գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին դատապարտել 14 տարի ազատազրկման:

Ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Անդրեասյանին մի քանի դրվագ խարդախությունների համար մեղավոր է ճանաչել և  վերջին հաշվով դատապարտել է 10 տարի ազատազրկման՝ 200 միլիոն դրամի չափով գույքի բռնագրավմամբ: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի օգոստոսի 5-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել Արթուր Անդրեասյանի շահերի պաշտպանը, մեղադրող դատախազը, ինչպես նաև վկաներ, ովքեր խնդրել են միայն կալանքի տակ գտնվող որոշակի գույք հանել կալանքից:

Մեղադրող դատախազն իր բողոքով պահանջել է պատժի մասով փոփոխել դատավճիռը և խստացնել Արթուր Անդրեասյանի նկատմամբ սահմանված պատիժը:

Արթուր Անդրեասյանի շահերի պաշտպան Մնացական Սարգսյանն իր բողոքով պահանջել է ընդհակառակը՝ արդարացնել իր պաշտպանյալին, կայացնել արդարացման դատավճիռ:

Ըստ պաշտպանի՝ այս գործի ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ չի ապացուցվել, որ Արթուր Անդրեասյանը չարաշահել է տուժողների վստահությունը, խաբեությամբ տիրացել է նրանց գույքին:

Խոսքը գնում է բարեկամական, սանիկ-քավորական, ընկերական կապերով կապված մարդկանց մասին, ովքեր իրար վստահել են: Նրանց միջև առկա են միայն քաղաքացիաիրավական հարաբերություններ:

Արթուր Անդրեասյանը, ըստ պաշտպանի, ծավալել է ձեռնարկատիրական գործունեություն, նա իր պարտատերերին վճարել է տոկոսներ, նրանց առաջին իսկ պահանջով մայր գումարն է վերադարձրել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ