02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես էր Թևոսիկը «թռել»՝ ընկերոջը թողնելով ճաղերի հետևում.Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը նոյեմբերի 12-ին գրել էր, որ քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի՝ Թևոսիկի հետ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով  ոստիկանություն բերման ենթարկված, իսկ ավելի ուշ կալանավորված Կարեն Բագրատունյանը՝ Սամբիստ Կարենը, դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ սա առաջին դեպքը չէ, որ Սամբիստ Կարենը քրեական հեղինակություն Թևոսիկի հետ միասին հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Պարզվում է, որ նա առաջին անգամ չէ, որ «ճաշակում է» անազատությունը: Այն, որ հունիսի 19-ին Կարեն Բագրատունյանը՝ նույն Սամբիստ Կարենը, պատահական չէր հայտնվել քրեական հեղինակություն Թևոսիկի հետ նույն մեքենայի մեջ, անհերքելի է: Պարզվում է՝ վերջիններս վաղուցվա ծանոթներ են և տարիներ առաջ իրար հետ հանցավոր գործարքի են գնացել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2008 թվականին Թևոս Սաֆարյանը եւ Կարեն Բագրատունյանը մարդու առևանգման գործով հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: Տեղեկացանք, որ Սամբիստ Կարենը Թևոս Սաֆարյանի՝ Թևոսիկի հրահանգով մայրաքաղաքում հայտնի սուպերմարկերտներից մեկից պետք է առևանգվեր Ռուբեն Ղազարյանին և տեղափոխեր Էրեբունի թանգարանի հարակից տարածքում գտնվող սրճարան: Խնդիրը կապված է եղել խանութի գանձապահներ ոմն Արմինե Սուքիասյանին և Գայանե Սարգսյանին ապօրինի ազատությունից զրկելու եւ նրանց կողմից խանութից հափշտակված գումարների վերադարձման հետ կապված հարցերը պարզաբանելու հետ:

Սամբիստ Կարենը իրականացնելով իր հանցավոր մտադրությունը` 2008թ. ապրիլի 22-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող խանութի բակից ատրճանակի բռնակով հարվածելով՝ առևանգել է Ռուբեն Ղազարյանին եւ նստեցնելով «Համմեր» մակնիշի սեւ գույնի 99 UL 555 պետհամարանիշի ավտոմեքենան՝ տեղափոխել է Էրեբունի թանգարանի հարակից տարածքում գտնվող բացօթյա սրճարան, որտեղ իրեն է սպասել Թևոսիկը: Նշված վայրում Կարեն Բագրատունյանը, Թևոս Սաֆարյանը եւ քննությամբ չպարզված այլ անձինք Ռուբեն Ղազարյանին ծեծել են: Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվել:

Վերջիններս Ռուբեն Ղազարյանին մինչեւ ժամը 22.00-ի սահմանները պահել են նշված սրճարանի զուգարանում, ապա Կարեն Բագրատունյանի հանձնարարությամբ քննությամբ չպարզված անձինք «Նիվա» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայով Ռուբեն Ղազարյանին տեղափոխել են Երևան քաղաքի Ջրվեժ թաղամաս եւ հաջորդ օրը միայն նոր բաց թողել:

Մանրամասները՝ այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ