02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սուպերմարկետները միլիոնները թաքցնելու նոր տեխնոլոգիա են գտել. Հրապարակ

Երևանում գործող սուպեր- մարկետները, մեզ հասած տեղեկություններով, հե­տաքրքիր տեխնոլոգիա են կիրա­ռում հարկերից խուսափելու հար­ցում: Հարկային մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրը պատմեց, որ սուպերմարկետներում, թեև գնորդներին պարտաճանաչ կերպով տրամադրում են ՀԴՄ կտրոն, բայց դրանք չեն արտացոլվում վճար­ված հարկերում:

Մասնավորապես, սուպերմարկետներում իրակա­նացված առևտուրը հարկայինին միլիոնների հասնող ապրանքի հետվերադարձ են ձեւակերպում կամ Էլ ներկայացնում են որպես աշխատողի կողմից ավել տպված գումար:

«Ասում են, թե՝1000 դրա­մի առևտուր ենք արել, բայց տպվել Է 1 մլն. դրամ, ու այդպես աշխա­տակիցներն ամեն օր, ամեն շաբաթ սխալվում են, կամ Էլ ամեն շաբաթ միլիոններով ապրանքների հետվե­րադարձ Է լինում: Կարելի Է մտածել, թե մեր բարեխիղճ սուպերմարկետներում այդքան հարգում են Քաղա­քացիական օրենսգիրքը եւ սպառո­ղի շահերը կամ էլ ընդունել են թվերը չճանաչող աշխատողներ»,֊պատմեց մեր աղբյուրը:

Մենք ֆինանսների նախարարությունից մեկնաբանու­թյուն խնդրեցինք այս հարցի շուրջ, սակայն պարզվեց, որ մեր վճարած հարկերի մասին տեղեկատվությունը «խիստ գաղտնի» ինֆորմացիա Է, հասու չէ մեզ:

Մասնավորապես, մենք հե­տաքրքրվել էինք, թե 2014թ. եւ 2015թ. առաջին կիսամյակի կտր­վածքով ինչքան հետվերադարձ կամ սխալ տպված ՀԴՄ են ներկայացրել «ՍԱՍ» և «Երևան սիթի» սուպեր- մարկետները, կամ վերջին երեք ամսում քանի՞ անգամ է մեր հար­կային տեսչությունն ստուգել դրամարկղերում առկա տեսախցիկները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ