23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շանս, որ պետք է օգտագործել. Ժողովուրդ

Ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումն արդեն իսկ սկսում է ազդել երկու երկրների տնտեսական հա­րաբերությունների վրա: Մասնավորապես Ռուսաստանն արդեն սկսել է տարբեր պատճառներ փնտրել` թուրքական ապրանքնե­րի մուտքը ռուսական շուկա արգելելու համար:

Ինչպես հայտնի է` արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելուց հետո այդ երկրի շուկայում հայկական ապրանքների հիմնական «խոչընդոտը» դարձել էին հենց թուրքական ապ­րանքները: Հայաստանի արտադրողները փաստացի չէին կարողանում մրցել թուրքական առավել էժան ապրանքների հետ:

Բայց այսօրվա ստեղծված իրավիճակը լավ շանս է Ռուսաստանի շուկայում որոշակի կայուն դիրք զբաղեցնելու համար: Իհար­կե, ինչպես միշտ ռուս-թուրքական հարաբերություններն, ի վերջո միեւնույն է` կկարգավորվեն, սակայն, եթե մինչ այդ Հայաստա­նի արտադրողները կարողանան այդ բազմամիլիոնանոց շուկայում իրենց տեղը զբաղեցնել, լրջագույն ձեռքբերում կլինի:

Իսկ այս գործում առաջին հերթին անելիք ունի հենց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը: Միջոցներ ձեռնարկել եւ հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ օպերատիվ կերպով անել, որպեսզի հայ արտադրողները այս «խառը» ժամա­նակներում կարողանան իրենց ապրանքները արտահանեն Ռուսաստան:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ