02 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Զինված խմբի անդամները ԱԱԾ-ում ասել են, թե «ազգի փրկիչներ» են. Ժողովուրդ

Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված հանցավոր խմբի անդամներին օրերս այցելել են մի խումբ դիտորդներ: Այցելության նպատակը եղել է ձերբակալվածներին, որոնք հիմնականում երիտասարդներ են, այդ թվում նաեւ աղջիկներ, տեսնել, հասկանալ, թե ինչ պայմաններում են պահվում: Դիտորդները նաեւ փորձել են իրենց համար ճշտել, թե որքանո՞վ են հիմնավոր ԱԱԾ-ի պնդումները, խմբի […]

Նախկին ոստիկանապետին հրավիրում են դատարան. Ժամանակ

Մասամբ ՀՀ կառավարությանը պատկանող «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն նոր պահանջ է ներկայացրել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու հիմնադրած «Բիզնես լիդեր գրուպ» ընկերության դեմ, որի սնանկության գործով դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 11-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Ընկերությունը նախկինում երեք բրենդներ էր ներառում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, «Վերանդա» ռեստորանային համալիրը եւ […]

«Յանի ես էլ գժվում եմ, էլի». Մհեր Սեդրակյանը չի խոսում. Հրապարակ

Ասում են` Ձեզ էլ պառլամենտ չեն թողնելու ոտք դնեք` եկող ընտրություններին, սադրեցինք Մհեր Սեդրակյանին։ «Յանի ես էլ գժվում եմ, էլի»: Ասում են` վերջերս առողջական խնդիրներ ունեք, չեք մասնակցում քարոզարշավին, համ էլ ասում են՝ նեղացած եք, որ Ձեր նման «տղերքին» չեն ընդգրկել քարոզարշավում: «Առողջականս շատ լավ է. դեռ ակտիվ չեմ, բայց ակտիվանալու եմ»: Մի տեսակ անհավես […]

Սոֆի Մխեյանի հայրը հայտնվել է դատարանում. Ժողովուրդ

Թերթը մայիսի 30-ին գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը հայտնվել է դատարանում: 2015թ. մայիսի 20-ին Երևանի քաղաքապետարանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Գագիկ Մխեյանին պարտավորեցնել, որպեսզի վճարի հողի վարձավճարի պարտքը, որը կազմում է 270 հազար դրամ: Նշենք, որ Գագիկ Մխեյանը, լինելով պատշաճ ծանուցված սույն քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի […]

Արա Աբրահամյանի տակտիկան. Ժողովուրդ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության բնույթն արդեն սկսել է նշմարվել։ Թերթի տեղեկություններով նա իր կողմնակիցների հետ որոշել է դաշտում վարել «ագրեսիվ» մարտավարություն։ Սակայն նրանց թիրախում լինելու են ոչ թե իշխանությունները, այլ Աբրահամյան «փրկչի» կերպարը կասկածի տակ դնողները։ Նա արդեն իսկ հանձնարարել է ֆեյսբուքյան մեկնաբանություններ գրող «լաչառներ» հավաքել։ Ենթադրվում է, […]

Առանց «սելֆի» մնացինք. Հայկական Ժամանակ

ՀՀ ոստիկանության Երեւա­նի վարչության պետի օպերգծով նախկին տեղա­կալ Արթուր Մեհրաբյանն այդպես էլ չընդունեց «Հժ»- ի խմբագրությունում միա­սին սելֆի անելու հրավե­րը: «ՀԺ»-ն մնաց Երեւանի նախկին փոխոստիկանապետին սպասելով: Նոյեմբերի 21-ին մենք գրել էինք, որ Մեհրաբյանը գրին քարտ է շահել եւ արտագաղթել է ԱՄՆ: Նույն օրը, սակայն, shamshyan.com-ում մի տեսանյութ հայտնվեց, որտեղ Մեհրաբյանն ասում էր. «Ես չու­նեմ լքելու, […]

Կթքեմ էրեսին` Շմայսի որոշումը. Ժողովուրդ

Թերթը զրուցել է Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք նա համակարծիք է Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կայացրած որոշմանը։ –Պարոն Մովսիսյան, ըստ Աժ էթիկայի հանձնաժողովի՝ Դուք խախտել եք Աժ կանոնակարգ օրենքը և պատգամավորին ոչ վայել վարքագիծ եք դրսևորել։ Արդյո՞ք Դուք այն տեսակետին եք, որ Ձեր կողմից վարքագծի խախտում է տեղի ունեցել։ –Արդեն հոգնել […]

Թուրքական ապրանքը «կուլ կտա» հայ արտադրողին. Հայկական ժամանակ

«Երեկ Ռուսաստանի կառավարությունը հրապարակեց թուրքական այն արտադրանքների ցանկը, որոնց ներկրումը ՌԴ տարածք արգելվելու է: Արգելքի տակ հայտնված ապրանքների մեծագույն մասը կարող է իրացվել Հայաստանում։ Սա տեսական հնարավորություններ Է ստեղծում դեպի   Ռուսաստան  հայկական  արտադրության  այդ ապրանքների արտահանման ծավալները մեծացնելու համար։ Կրկին տեսականորեն սա դրական իրադարձություն Է մեր տնտեսության համար։ Սակայն գործնականում ավելի մեծ է հնարավորությունը, որ […]

Ռեկտորը հերքում է. Ժամանակ

«Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը երեկ հերքեց, որ համալսարանի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանին բուհի տարածքում, ըստ լուրերի, ՀՀԿ-ական «այո»-ականները ծեծի են ենթարկել սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու համար։ «Միջադեպը բացարձակ կապ չունի սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ, ինչպես նաև Մանկավարժական համալսարանի հետ։ Կապն այնքանով է, որ տեղի է ունեցել Մանկավարժական համալսարանին հարող տարածքում և ոչ թե համալսարանի ներսում», […]

Բիզնես-գործարք` Երևանի կենտրոնում. Հրապարակ

«Վերջերս երկու հետաքրքիր բիզնես-գործարք է կատարվել Երևանի կենտրոնում։ Մեկը՝ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանին պատկանող հայտնի սրճարանում՝ Կարապի լճին հարակից տարածքում, փայատեր է դարձել ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյաևը, ինչից հետո այստեղ նորոգում է արվել, «Վիվառո» է տեղակայվել։ Նկատելի է, որ ներդրում է կատարվել։ Մյուսը՝ Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկա» խանութի երկրորդ հարկում գտնվող «Վերանդա» և հարակից սրճարանները ձեռք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված