05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Առանց «սելֆի» մնացինք. Հայկական Ժամանակ

ՀՀ ոստիկանության Երեւա­նի վարչության պետի օպերգծով նախկին տեղա­կալ Արթուր Մեհրաբյանն այդպես էլ չընդունեց «Հժ»- ի խմբագրությունում միա­սին սելֆի անելու հրավե­րը: «ՀԺ»-ն մնաց Երեւանի նախկին փոխոստիկանապետին սպասելով:

Նոյեմբերի 21-ին մենք գրել էինք, որ Մեհրաբյանը գրին քարտ է շահել եւ արտագաղթել է ԱՄՆ: Նույն օրը, սակայն, shamshyan.com-ում մի տեսանյութ հայտնվեց, որտեղ Մեհրաբյանն ասում էր.

«Ես չու­նեմ լքելու, ես սիրում եմ իմ երկիրը, ես իմ ժողովրդի հետ եմ եւ միշտ աշխատածս ժամանակ ծառայել եմ իմ ժողովրդին»: Մենք պնդել էինք, որ Մեհրաբյա­նը գրին քարտով արտագաղթել է ԱՄՆ, հակառակ պարագայում, նրան հրավիրել էինք խմբագրություն «սելֆի» անելու կամ էլ առաջիկա օրերին, ասենք, Հանրապետության հրապարակից կամ իր հարա­զատ Արաբկիր համայնքից մի նոր տեսանյութ հրա­պարակելու: Բայց ո՛չ տեսանյութ հրապարակվեց, ո՛չ էլ նա եկավ խմբագրություն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ