12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Ռեկտորը հերքում է. Ժամանակ

«Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը երեկ հերքեց, որ համալսարանի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանին բուհի տարածքում, ըստ լուրերի, ՀՀԿ-ական «այո»-ականները ծեծի են ենթարկել սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու համար։ «Միջադեպը բացարձակ կապ չունի սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ, ինչպես նաև Մանկավարժական համալսարանի հետ։ Կապն այնքանով է, որ տեղի է ունեցել Մանկավարժական համալսարանին հարող տարածքում և ոչ թե համալսարանի ներսում», […]

Բիզնես-գործարք` Երևանի կենտրոնում. Հրապարակ

«Վերջերս երկու հետաքրքիր բիզնես-գործարք է կատարվել Երևանի կենտրոնում։ Մեկը՝ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանին պատկանող հայտնի սրճարանում՝ Կարապի լճին հարակից տարածքում, փայատեր է դարձել ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյաևը, ինչից հետո այստեղ նորոգում է արվել, «Վիվառո» է տեղակայվել։ Նկատելի է, որ ներդրում է կատարվել։ Մյուսը՝ Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկա» խանութի երկրորդ հարկում գտնվող «Վերանդա» և հարակից սրճարանները ձեռք […]

Պետության հաշվին կուտակած փողերից. Ժողովուրդ

«Գաղտնիք չէ, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնությունը թաքնված օլիգարխ է, և մի քանի հազար դոլարը նրանց համար մեծ գումար չի կարող համարվել։ Հայաստանն ունի ավելի քան 500 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մեջ են մտնում բարձրագույն ղեկավարությունը, նախարարները և նրանց տեղակալները, մարզպետներն ու կառավարության առընթեր մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները, ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության 70 անդամները, 230 […]

Կօպտիմալացվեն. Ժողովուրդ

«Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանի կողմից «Ժողովուրդ»–ի հարցմանը տված պատասխանի համաձայն նախատեսվում է մի շարք գերատեսչությունների տեսչություններում իրականացնել օպտիմալացման գործընթաց։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա հուլիսի 23-ին ՀՀ Կառավարության նիստում հրահանգեց «…քննարկել մինչև 2015 թվականի ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը»։ Դրանից հետո ստուգումները դադարեցվեցին, ինչի արդյունքում տեսչությունների աշխատակազմերի մի մասը փաստացի պարապուրդի […]

Ծնողազուրկ մեծացած, բարեկամ չի ունեցել, քեռի չի ունեցել. Հրապարակ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հոկտեմբերի 14-ին Երեևանում հրավիրված իր ասուլիսին հայտարարեց, որ ցանկանում Է նոր կուսակցություն ստեղծել, մուտք գործել քաղաքականություն, սակայն այդ ամենը պետք է լինի իր հարազատ գյուղի` Մալիշկայի «դաբրոյի» դեպքում: Օրեր առաջ Արա Աբրահամյանը կրկին Հայաստան այցելեց, կեսբերան հայտարարեց թիմի հավաքագրման մասին: Երկօրյա հանդիպումներից հետո հանրությանը մատուցվեց անորոշ մի հայտարարություն, մինչդեռ քաղաքական կուլիսներում […]

Ծեծել են. ՀԺ

«Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։ Ըստ լուրերի նրան ծեծել են ՀՀԿ-ական «այո»–ականները հենց սահմանադրական փոփոխությունների հողի վրա։ Մեր թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել Է. «Քաղաքական ենթատեքստով որևէ բան չի եղել, բախում եղել Է խուլիգանական խմբավորման հետ, բայց դա […]

Ծաղիկ Ռուբոն ապրելու տեսակ է. Հրապարակ

«Մի անշնորք հարց. Ձեր «Ծաղիկ» անունը որտեղի՞ց է առաջացել, հարցրինք ԲՀԿ պատգամավոր, Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանին: «Որ իմ գրքերն ուսումնասիրած լինեիք, կիմանայիք, բոլոր բանաստեղծություններս փոխաբերական իմաստով ծաղիկի միջոցով եմ արտահայտում»: Իսկ կարո՞ղ է նախորդ կյանքում ծաղիկ եք եղել: «Չէ պարզապես դա ավելի թեթև է և խորիմաստ»: Իսկ ավելի ճիշտ չէր լինի այդ խորիմաստությունը […]

Վարակված կարտոֆիլ են վաճառում. Ժողովուրդ

«Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում վերջին օրերին այլ մարզերից բերված կարտոֆիլ է վաճառվում՝ կիլոգրամը 150 դրամով։ Վաճառողներն ասում են, որ կարտոֆիլը բերված է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանից է: Վաճառվող խոշոր, լավ տեսքով կարտոֆիլն իրականում վարակված է ինչ-որ հիվանդությամբ։ Այդ փաստն ի հայտ է գալիս կարտոֆիլը մաքրելիս միայն։ Մարդիկ ձմռան համար պարկերով կարտոֆիլը գնելուց և տուն տանելուց […]

Հայաստանը կարող է դառնալ պատերազմի թատերաբեմ. 168 ժամ

«Երեկ ողջ օրվա ընթացքում ռուսական էլեկտրոնային տեղեկատվական տիրույթում շրջանառվում էր մի տեղեկություն, ըստ որի` Կրեմլ ներկայացված ՌԴ պաշտպանության նախարարության զեկույցի համաձայն` Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել՝ հայ-թուրքական սահմանի երկայնքով մարտական պատրաստականության բերել Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի «էլիտար» գնդերն ու բրիգադները, զենիթային եւ ռեակտիվ գործողության համակարգերը, հակահրետանային համալիրներն եւ մոտոհրաձգային ու հետեւակային զորքերը, որոնց ընդհանուր թվաքանակը կազմում է […]

Որոշումը կայացված է. Ժողովուրդ

«Այսօր ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը ներկայացնելու է իր կողմից կայացրած որոշումը, որն առնչվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքին ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, որոնք բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի