Ամերիկացիներն աջակցում են ահաբեկչությանը նաև Հայաստանում. Իրավունք
«Երբ Սիրիայում ամերիկացիները զենք են բաժանում ահաբեկիչներին, որոնք կրակում են, սպանում են մարդկանց և դա կոչում են չափավոր ընդդիմություն, նրանց մտքով անգամ չի անցնում, որ ամբողջ աշխարհում դա կոչվում է աջակցություն ահաբեկչությանը։ Պատկերացնո՞ւմ եք, ասենք, նույն Ամերիկայում մեկ այլ պետություն զենք բաժաներ Օբամայի իշխանության դեմ զենքով կռվող ջոկատներին, արդյո՞ք այդպիսի ջոկատները Միացյալ Նահանգներում կգնահատվեին չափավոր ընդդիմություն, դժվար թե։ Սակայն ամերիկացիները որոշել են, որ նրանց ի վերուստ տրված է իրավունք՝ այլ երկրնե– րում որոշել, թե ով է ճիշտ ղեկավարը, ում կարելի է զենք տալ, ում կարելի է սպանել և, ով է չափավոր ընդդիմությունը։
Օրերս Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ իրենք խիստ հետևելու են Հայաստանում բացահայտված ահաբեկչական բանդայի հետաքննության գործին։ Թե ինչու հանկարծ ամերիկացիների սիրտը ցավաց ահաբեկչական բանդայի համար, կարելի է միայն ենթադրել։ Եթե հաշվի առնենք այն, որ լուրեր են շրջանառվում, որ բանդան պետք է դեկտեմբերի 3-ին՝ կառավարության նիստի ժամանակ ոչնչացներ Հայաստանի ամբողջ գործադիր իշխանությունը, ապա հասկանալի է դառնում, որ նախապատրաստվում էր զինված հեղաշրջում, հայկական «մայդան», ինչի ջատագովներն էին բոլոր արևմտամետ ուժերը։ Գուցե դա կներկայացվեր պայքար կոռուպցիայի դեմ, որի մասին այդքան շատ է սիրում խոսել պարոն Միլսը։ Հասկնալի է, որ այդ դեպքում տեղի չէր ունենա Սահմանադրական հանրաքվեն, ինչի դեմ են դուրս եկել հենց նույն բոլոր արեւմտամետ ուժերը՝ գրանտակերներով հանդերձ։ ԱՄՆ դեսպանի անհանգստությունը Հայաստանում կանխված ահաբեկչության առումով, կարելի էր հասկանալ, չէ որ իր իսկ սեփական երկրում օրումեջ տեղի են ունենում ահաբեկչական գործողություններ, և հավանաբար, ճիշտ կլիներ, որպեսզի պարոն Միլսը հետևեր ոչ թե հայաստանյան բանդայի գործի քննությանը, այլ սեփական երկրում ահաբեկչության խնդիրներին»:
Առավել մանրամասն Իրավունքի այսօրվա համարում: