02 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Էլեկտրաէներգիա Վրաստանի՞ց. Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն այս տարվա նոյեմբերի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խնդրելով իրենց ընկերությանը տրամադրել Վրաստանից Էլէներգիա ներկրելու լիցենզիա։ Արդյունքում ՀՀ ՀԾԿՀ-ն մտադիր Է ՀԷՑ-ին տրամադրել այդ լիցենզիան մեկ տարի գործողության ժամկետով Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀԾԿՀ-ի՝ դեկտեմբերի 9-ի կայանալիք նիստի օրակարգում։ ՀԷՑ-ը մտադիր Է Վրաստանից […]

Ո՞ւր են տեղափոխվում «Փեթակ» եւ «Սուրմալու» տոնավաճառները. Ժողովուրդ

«Աբովյան քաղաքի հարեւանությամբ կառուցված «Առինջ մոլ»-ը շարունակում է ընդլայնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առեւտրի կենտրոնի տարածքում շինարարական նոր աշխատանքներ են սկսել՝ նոր վաճառակետեր սարքելու համար: Շրջանառվող լուրերի համաձայն՝ ընդլայնման նպատակը Երեւանի «Փեթակ» եւ «Սումալու» կոչվող տոնավաճառների, ինչպես նաեւ Գնունիի շուկայի շատ աշխատակիցներին «Առինջ մոլ» տեղափոխելն է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:  

Ուտողները քչացել են.ՀԺ

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ այս տարվա առաջին 10 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 2 տոկոսով նվազել է հացի արտադրության՝ նույնն է, թե սպառման ծավալները: Նկատենք, որ տարիներ շարունակ պաշտոնապես արձանագրվում է, որ Հայաստանում հացի սպառման ծավալը չի փոխվում: Խնդիրն այն է, որ հացի ու նաեւ աղի սպառման ծավալների փոփոխությունը բնակչության […]

Ընդիմադի՞ր է դարձել. Հրապարակ

«ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի ընդդիմադիր սրացումները, մեր տեղեկություններով, գործադիրում հայտնվելու նրա չիրականացված երազանքով են պայմանավորված։ Գաղտնիք չէ, որ Վարդան Այվազյանը մեծ ցանկություն ունի կառավարության կաբինետում հայտնվելու։ Թվում էր՝ նրա երազանքն իրականանալուն շատ մոտ էր, երբ վարչապետ դարձավ նրա հետ ջերմ հարաբերություն ունեցող Հովիկ Աբրահամյանը, բայց Այվազյանի աղմկահարույց անցյալը խոչընդոտեց ցանկալի հեռանկարին։ Հիմա, ասում են, Այվազյանը ժամանակ […]

Ահաբեկչության վախ ԱԺ-ու՞մ. Հրապարակ

«Ազգային ժողովում շարունակում են ավտոմատներով հսկողությունը շենքի անցակետերում եւ ողջ տարածքում։ Երեկ անվտանգության աշխատակիցներն էին անգամ շատացել, նրանց բոլորի կրծքից ինքնաձիգներ էին կախված։ Նախկինում նրանք անզեն էին, զինվեցին Նորք-Մարաշի զինված խմբավորումը վնասազերծելուց մի քանի օր առաջ։ Նախօրեին զինված հսկողություն են իրականացրել նաև  կառավարության շենքում։ Հիշեցնենք, որ, ըստ լուրերի, խմբավորումը ծրագրել էր հարձակում գործել ԱԺ-ի, կառավարության, […]

Կենաց-մահու պայքար. Ժամանակ

Եթե իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ իրենց համար սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և դրա արդյունքը կենաց ու մահու պայքար չեն, ապա «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը կիրակի օրը Գյումրիի իշխանական վերնախավին վստահեցրել է, որ հանրաքվեի դրական արդյունքի ապահովումը իր համար կենաց-մահու հարց է, որ վատ արդյունք ապահովածները դառնալու են իր անձնական թշնամին, ինչը հասկանալի է. […]

Թուրքիան կօգտագործի Հայաստանին. Առավոտ

Վերջին շրջանում սրացող ռուս-թուրքական հակամարտության լույսի ներքո չի բացառվում, որ Թուրքիան որոշ քայլեր կատարի հայ-թուրքական մոռացված արձանագրությունների վերակենդանացման ուղղությամբ: Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը չի բացառում նման նախաձեռնությունը Թուրքիայի կողմից. «Ես չէի բացառի մեկ այլ նախաձեռնություն, որը կարող է գալ Թուրքիայից` հայ-թուրքական մոռացված արձանագրությունների վերակենդանացման ուղղությամբ: Թուրքիան կարող է գալ այնպիսի […]

Ցուրտ կիրակի. Հայկական Ժամանակ

Հայաստանում տեղացած առատ ձյունը և ջերմաստիճանի նվազումը պայմանավորված է սկանդինավյան ցիկլոնի ներխուժմամբ: Հիդրոօթերևութաբանների կանխատսումներով` առաջիկա օրերին տեղումները կդադարեն, սակայն ջերմաստիճանը կշարունակի նվազել: Կիրակին կլինի ամենացուրտ օրը: Երևանում կգրանցվի գիշերը -8…-10, ցերեկը` 0… -2 աստիճան:

Ինչ հատուկ միջոցներ է կիրառել «Ալֆա»-ն մինչև ատամները զինված խմբին «շարքից հանելու» համար. Ժողովուրդ

Հանցավոր խումբ ստեղծելու և ծանր հանցագործություններ ծրագրելու մեջ մեղադրվող անձանց` նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում ձերբակալելու պատմությունը մինչ օրս բազմաթիվ չպարզաբանված հարցեր ունի: Այդպես էլ չի պարզաբանվում, թե այդ ինչպես է ստացվել, որ մեծ քանակությամբ զենքերի և պայթուցիկների պայմաններում ձերբակալության ժամանակ ոչ մի կրակոց և դիմադրություն չի եղել: Թերթը կալանավորվածների փաստաբաններից տեղեկություններ ստացավ այն մասին, որ իրավապահները մինչև […]

«Ուզում է էլի մաշվի». Ժողովուրդ

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարեց, որ իրենց մարզի բնակիչները կողմնորոշվել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցում: Մեր դիտարկմանը, թե արդեն մի քանի օր է, ինչ Ազատության հրապարակում մի քանի քաղաքական ուժեր պահանջում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկում, մեր զրուցակիցն ասաց. «Մենք հանրաքվեից հետո նորմալ արդյունքներ ենք ունենալու, քարոզարշավը շատ նորմալ է ընթացել, չեմ կարծում, որ դժգոհություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված