09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ո՞ւմ «ոչ» ասացին վանաձորցիները. Հրապարակ

«Երեկվանից ՀՀԿ կուլիսներում քննարկման միակ թեման Գյումրիում և Վանաձորում «այո»-ի պարտությունն է։ Լավատեղյակ ՀՀԿ-ական աղբյուրն ասաց. «Գյումրիում մենք պարտվում ենք ոչ այնքան սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով, ինչն իր ուրույն տեղը հաստատ ունի, որքան, որ Գյումրիում վիճակը շա՜տ «խառն է»։ Մարտուն Գրիգորյանը շատ բան էր վերցրել իր վրա, ընդ որում՝ նա ոչ այնքան պայքարում Էր «այո» բերելու համար, որքան աշխատում էր Վարդանիկին ու Բալասանյանին «պադնոժկա» անելու վրա, որպեսզի երևար, որ ինքը կարող է հավակնել Գյումրիի քաղաքապետի պաշտոնին։ Վարդանիկն էլ նույնանման «մտահոգություններով» էր առաջնորդվել»։ Իսկ Վանաձորում ինչո՞ւ պարտվեց իշխանությունը։ «Էնտեղ այլ պատճառ կար. Վանաձորի քաղաքապետը «նադայել» է արել բոլոր վանաձորցիներին։ 99-ից քաղաքապետ է, և վանաձորցիների «ոչ»-ը ոչ այնքան հանրաքվեին, որքան Սամվել Դարբինյանին էր «նվիրված»,- հավելեց մեր «աղբյուրը:  »:

Մանրամամսները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ