07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հարձակման թիրախում` նախագահականը. Ժողովուրդ

Նախօրեին Երեւանի Նորք-Մարւսշ վարչական շրջանում հանցավոր խմբավորման բացահայտման լուրին հաջորդած հասարակական արձագանքը Հայաստանի իշխանական համակարգի եւ իրավապահների վերջին մեկուկես տասնամյակի գործունեության ամենավառ գնահատականն է:

Փաստորեն, ոչ ոք իրավապահ­ների հաղորդած տեղեկությանը չի հավատում, եւ բոլորը փորձում են հասկանալ, թե ԱԱԾ-ն ու ոստիկանությունն այս անգամ ինչ խարդախություն են փորձում գլուխ բերել, եւ ընդդիմադիրներից ում դեմ է այն շրջվելու:

Թերթի իշխանական աղբյուրները պնդում են, որ կալանավորված խումբը ծրագրել է կառավարության, խորհրդարանի եւ նախագահականի վրա հարձակումներ իրականացնել: Բայց այդ մասին հրապարակային չեն հայտարարում, քանի որ Հայաստանի հանրությունը, միեւնույն է, չի հավատա կամ Էլ ավելի վատ, կարող է` պարզվի, որ մարդիկ նման ծրագրերը ողջունում են: Այս ամենից առաջին հերթին հենց իշխանությունները պետք է հետեւություն անեն եւ գիտակցեն, որ սա իրենց գործունեության արտացոլումն է:

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ