27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ատելության վիրուս. Իրավունք

Ինչքան մոտենում է հանրաքվեի օրը, այն­քան ավելի են մոլեգնում կրքերը: Մեծ թվով տարբեր տրամաչափի եւ տեսակի խաղացողներ և քարոզիչներ ջանք ու եռանդ չեն խնայում բորբոքելու բացասական հույզերը, ներարկելու այնպիսի թույն, ինչպիսին է ատելությունը: Կույր և իռացիոնալ:

Անգամ աոավելագույնս սեւ գույնը խտացնելու նպատակով բուն հանրաքվեն էլ  պիտակել են «ուրբաթ» 13-ի պրոբլեմ»` նկատի ունենալով, որ նույնականացման քարտերով քաղաքացիներին քվեարկելու հնարավորություն տվող օրենքը ստորագրվել է ուրբաթ օրը` ամսի 13-ին: Եւ եթե ուշադիր հետևենք քարոզիչների գործողություններին, ապա ստիպված կլինենք արձանագրել, որ դրանք հստակորեն տեղավորվում են տեղեկատվական -հոգեբանական պատերազմի տրամաբանության մեջ: 

Հատկապես մտահոգիչ է, որ ատելության մրցավազ­քի մեջ ներքաշում են հանրության ամենաակտիվ շերտին` երիտասարդությանը: Համացանցը լեցուն է վիրավորանքներով եւ պիտակներով բոլոր նրանց հասցե­ին, ովքեր պատրաստվում են «այո» քվեարկել: 

Մասնավո­րապես, առավելագույնս աչքի էր ընկել հայհոյախոսություն­ների հոսքը «այո»-ի տեսահոլովակում նկարված երիտա­սարդների հասցեին, որոնցից յուրաքանչյուրը համառոտակի ասում էր, թե ինչու պետք է «այո» ասել: էլ ինչ ասես անվանե­ցին այդ երիտասարդներին, նաեւ խորհուրդ տվեցին փողոցում էլ չերևալ …

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ