21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանի զգուշացնող «մեսիջները» Սերժ Սարգսյանին. Ժամանակ

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 25-ին հանդես է եկել սահմանադ­րական բարեփոխումների հան­րաքվեից հրաժարվելու կամ հան­րաքվեն կեղծելու որեւէ մտադրու­թյունից զերծ մնալու կոչով` այն ուղղելով Սերժ Սարգսյանին, եւ ասելով` սա աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավե­լու միակ միջոցն է:

Ամենաուշագրավն այստեղ այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի եւ անուղղակի կերպով այդ մարտահրա­վերների աղբյուր է դիտում օրինակ` Ռուսաստանը, հայտարարելով, որ Մոսկվան Սիրիայում իր ինտենսիվ գործողությունները թիկունքից ամ­րացնելու համար քայլեր է անելունա եւ Կովկասում, որտեղ նախաձեռնելու է ղարաբաղյան կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» շրջանակում բանակցային գործընթացի ինտենսի­վացում:

Տեր-Պետրոսյանն այլ մանրամասներ չի ներկայացնում, թե հատկապես ինչ պլաններ ունեն, իր կարծիքով, Կրեմլում, սակայն նշում է, որ Հայաստանին սպասվում են ծանր մարտահրավեր­ներ, որոնք դիմակայելու համար պետք է ազգային միասնություն եւ համախմ­բում: Հետաքրքրական է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումն անշրջելի համարող գործչից այսօր լսել, որ Ռու­սաստանը կարող է փորձել ամրացնել իր դիրքերը Կովկասում եւ սա մար­տահրավեր է Հայաստանի համար:

Ընդամենը մեկ տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, գլխավորում էր «ազգային միասնա­կան» մի գործընթաց, որի նպատակն էր Հայաստանը դարձնել ԵՏՄ անդամ եւ կամա, թե ակամա կերպով լուծելով այդ խնդիրը, այդ գործընթացը փոշի­ացվեց փետրվարյան հայտնի զարգա­ցումների արդյունքում: Եվ արդյո՞ք այդ զարգացումների արդյունքում է, որ Տեր-Պետրոսյանի համար Ռուսաս­տանի նախաձեռնություններն, այլեւս Հայաստանի համար ոչ թե «անշրջելի» :

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ