14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

15 հազար եվրոյով գնել է. Հայկական ժամանակ

«Փարիզյան Drouot տանը վաճառքի Է հանվել դերասան, պոետ, երգահան Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունը, որը, մեր տեղեկություններով, 2 օր առաջ ձեռք է բերել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։

Վիսոցկու այրին ռուսական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի Մարինա Վլադին, վաճառել է ամուսնու՝ բրոնզից 7 արծաթից պատրաստված դիմակն ու Վիսոցկու վերջին բանաստեղծությունը, որը զբոսաշրջային ստվարաթղթի վրա գրվել է 1980 թվականին։

Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է Հովհաննես Մանուկյանից ճշտել լուրի իսկությանը, նախկին նախարարը ֆեյսբուքի միջոցով արձագանքել է միայն. «Դա ինչ ինֆորմացիա է»։ Երբ մեր թղթակիցը մանրամասնել է, թե ինչի համար է հարցնում, Մանուկյանն այլեւս չի արձագանքել։ Նշենք, որ Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությանը գնահատվել է 15 հազար եվրո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ