06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Ավետիսյանների գործում նորություն կա.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Գյումրիում սպանված Ավետիսյանների գործը մի քանի օրերի ընթացքում կփոխանցվի հայկական կողմին: Մեր տեղեկություններով, գործը փոխանցելու մասին ռուսական կողմի հայտարարությունից հետո բարձր մակարդակով բանակցութոյւններ են ընթանում փոխանցման ժամկետների և ուղիների վերաբերյալ։ Եվ ահա, վերջապես, կողմերը եկել են համաձայնության։

 Թերթին  հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ռուսաստանի գլխավոր դատախազները պայմանավորվել են, որ Պերմյակովի գործը հայկական կողմին փոխանցումը հնարավորինս արագ կազմակերպելու համար այն ՌԴ քննչական մարմնից միանգամից կփոխանցվի ՀՀ քննչական մարմնին, այլապես մինչև գործը ՌԴ դատախազությունը վերցներ քննչականից, այն փոխանցեր ՀՀ դատախազությանը, վերջինս էլ՝ ՔԿ-ին, հավելյալ ժամանակ կանցներ, և զննությունը կձգձգվեր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ