19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Սկսել են ամանորյա կորպորատիվների պատրաստությունները, պետբյուջեից արդեն գնումներ են կատարվում. Հրապարակ

Որոշ գերատեսչություններում արդեն սկսել են ամանորյա կորպորատիվների պատրաստությունները, դրա համար պետբյուջեից արդեն գնումներ են կատարվում։ Այս առումով հատկապես ակտիվ են Երեւանի քաղաքապետարանն ու վարչական շրջանների աշխատակազմերը։ Փորձեցինք ճշտել, թե մյուս գերատեսչություններն ինչպես են նշելու Ամանորը։ ԱԺ-ից հայտնեցին, որ դեռ ձեւաչափը հստակ չէ, սակայն «անակնկալներ չեն լինի», կլինի նույնը, ինչ նախորդ տարիներին։ ՄԻՊ աշխատակազմից ասացին, որ […]

Փաշինյանը որոշել է պատժել թիմին. Ժողովուրդ

Նիկոլ Փաշինյանը որոշել է «պատժել» չենթարկվող ՔՊ-ականներին:Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, վերջին շրջանում վարչության եւ նախաձեռնող խմբի նիստերին Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է ՔՊ կուսակցության գաղափարական թեզերի, տեսլականի ու ծրագրերի մասին, իր խոսքում շեշտում է կուսակցության գաղափարախոսությանը հավատարիմ մնալու ու դրանցից չշեղվելու կարեւորության մասին: Հենց սրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում ՔՊ-ից հեռացվում են […]

Ինչու է Սերժ Սարգսյանը վարդեր տանում Եռաբլուր, իսկ ինքը՝ մեխակներ: Նիկոլ Փաշինյանն ազատվում է վարչապետի արարողակարգի պետերից. Ժողովուրդ

Մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանին։ Մանվել Ավետիսյանը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը ղեկավարել է նաև 2018-2020 թվականներին։ Հիշեցնենք, որ 2019թ-ին էլ Նիկոլ Փաշինյանը վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանին էր պաշտոնից ազատել, որը մոտ մեկ տարի էր պաշտոնավարել: 2019թ․ մայիսի 14-ին, 168.am-ը հոդված էր […]

Կարեւորը, որ ԱԱԾ աշխատողները, ոստիկաններն ու քննիչները գոհ մնան. Հրապարակ

«Ազգային անվտանգության ծառայություն այցելած Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել եւ իր խոսքի վերջում աչքալուսանք տվել ԱԱԾ աշխատողներին. «Արձանագրում եմ, որ համաչափորեն աշխատավարձերն էականորեն բարձրացնելու հնարավորությունը ստեղծված է, մի շարք դեպքերում՝ ընդհուպ կրկնապատիկի չափով…Մենք շատ դեպքերում ականատես ենք լինում իրավիճակների, երբ պետական ծառայությունում տասնամյակով աշխատավարձերի էական փոփոխություններ տեղի չեն ունենում, ինչն ակնհայտորեն նեգատիվ է ազդում մարդկանց […]

Նիստերը՝ գաղտնի ռեժիմով: Փաշինյանն անհանգիստ է. Ժողովուրդ

Իշխող ՔՊ կուսակցության նիստերը խիստ գաղտնի ռեժիմով են անցնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հատկապես վերջին շրջանում իշխանականների համար սահմանափակումները շատացել են։ Նախ՝ մինչ նիստը սկսվելը, բոլորին ասվում է, որ պարտադիր հեռախոսներն անջատեն, հանձնեն, ավելորդ իրեր չբերեն իրենց հետ: Բացի սա, կարեւոր հանդիպումներն ու քննարկումները նեղ կազմով են անցնում, ոչ բոլոր ՔՊ-ականներին են տեղեկացնում դրա մասին, […]

Այս ամենը ծաղր է հայկական ֆուտբոլի ապագայի նկատմամբ: Հովանավորը Փաշինյանն է. Ժողովուրդ

Դեկտեմբերի 23-ին սպասվում է ՀՖՖ նախագահի ընտրությունը. ըստ էութան, սա ընտրություն անվանելն այնքան էլ ճիշտ չէ, քանզի իշխանությունների «այո»-ն ստացած Արմեն Մելիքբեկյանը կվերընտրվի, ու կշարունակվի հայկական ֆուտբոլի գործող ողբալի վիճակը, մինչեւ նա կհեռացվի այդ պաշտոնից: Հատկանշական է, որ Մելիքբեկյանին դեմ են արտահայտվել հայկական թոփ երկու առաջատար ակումբները, 4 ակումբների ֆանատական շարժումները («Ուրարտու», «Փյունիկ», «Արարատ Արմենիա» […]

Ինչո՞ւ չեն բացահայտվում բանկային տերմինալների վրա հարձակումները. Հրապարակ

Բանկային համակարգին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ վերջին շաբաթներին աննախադեպ չափերի են հասել բանկային տերմինալների վրա հարձակումները, կեղծ գործարքները: Երեւանի եւ մարզերի ամենատարբեր անկյուններում տեղակայված այդ սարքերի դեմ իրականացվող գործողություններին, սակայն, կարծես ոստիկանությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում: Բանկերում տարակուսում են, թե ինչու բացահայտումներ չկան` չէ՞ որ բազմաթիվ տեսանկարահանող սարքեր կան տեղակայված տերմինալների մերձակայքում, ինչո՞ւ […]

ԲՏԱ նախարարը «մազից է կախված». Փաստ

Նախօրեին Ազգային ժողովում քպականները բառիս բուն իմաստով «վրաերթի» ենթարկեցին իրենց իսկ կառավարության անդամին՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Իսկ առիթը Հաշվեքննիչ պալատի զեկույցն էր, որտեղ արձանագրված էր, որ ԲՏԱ նախարարությունը ձախողել է մի շարք նախաձեռնություններ ու ծրագրեր: Սա, կրկնենք, առիթն էր, իսկ պատճառը, «Փաստ» թերթի տեղեկություններով, այլ է: Բանն այն է, որ Ռոբերտ Խաչատրյանը […]

Ավելացնելու են հարկերը, տուրքերը, տույժերն ու տուգանքները. Փաստ

Կանխատեսվում է, որ հաջորդ տարի օրվա իշխանությունները բերելու են օրենքի նախագիծ, որ ամբողջ կրթական և առողջապահական ոլորտը հարկեն: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ հավելելով.«Սա նշանակում է հիվանդանոցային ծառայությունների, համալսարանների և վճարովի մանկապարտեզների ու դպրոցների վճարների 20 տոկոսով թանկացում»: Սարգսյանը շեշտում է, որ հիմա Հայաստանում առողջապահական և կրթական ոլորտները ավելացված […]

Ալավերդիում կրքերը չեն հանդարտվում. ՔՊ-ի՝ «վերբովկայի» փորձերն անարդյունք են․ Փաստ

Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի կողմից բռնի իշխանազավթումից հետո Ալավերդիում նոր «պրոցեսներ» են ընթանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, համայնքապետ կարգված Դավիթ Ղումաշյանը փորձում է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի թիմակիցներին իր կողմը բերել՝ տարբեր առաջարկներ անելով։ Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ոչ միայն Արկադի Թամազյանի թիմակիցները, այլ նաև համայնքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ չեն պատրաստվում համագործակցել, ինչպես քաղաքապետարանում են ասում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի