10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Քոչարյան Անդոն դեմ չի եղել, մենակ թե Սիմոնյան Ալենի թեկնածուն չանցներ

«Իրավունք»-ը գրում է. «ՔՊ վարչությունն, ի վերջո, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում որոշեց տեսնել ՔՊ-ական պատգամավոր, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանին: Իսկ թե ինչպես եկան այդ եզրահանգման, ուշագրավ մանրամասներ են պատմում իշխանական աղբյուրները: Ասում են՝ «անողոք» պայքար է մղել ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանի եւ Անդրանիկ Քոչարյանի եռյակ միության մյուս պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Վերջինս […]

«Պայմանավորվել էինք 100 հազար դոլար, ինչո՞ւ եք քիչ բերել…»: Կաշառքի գործով քաղաքացին մեղադրյալի աթոռին է, իսկ պատգամավորը անպատիժ է մինչ օրս

«Ժողովուրդ»-ը գրում է.  «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք տալու գործով ՀՀ քաղաքացի Աշոտը մեղադրյալի աթոռին է հայտնվել, իսկ պատգամավորը անպատիժ է մինչ օրս: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ […]

Սկանդալների նոր ալիքը ԿԳՄՍ նախարարի շուրջ

«Ժողովուրդ» -ը գրում է. ««Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի վերջին 10 տարիների գլխավոր հաշվապահ, այժմ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանի ամուսինը՝ Վարդան Սարգսյանը, մի քանի ընկերություններում աշխատելով, պետությանը հասցրել է գրեթե 35-40 մլն դրամի վնաս։ Կնոջ գործոնով պայմանավորված՝ այդ մասին որեւէ պաշտոնական հայտարարություն չի հնչել, ամեն բան կոծկվել է, իսկ պատիժը եղել է ընդամենը […]

Միլիարդավոր դրամների պետական գնումներ են արվել Թոխմախի Մհերի որդու ընկերությունից

«Ժողովուրդ»-ը գրում է. «Միլիարդավոր դրամների պետական գնումներ են արվել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ից։ 2024 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 14-ը «Բիդեք» ՍՊԸ-ի եւ մի քանի գերատեսչությունների միջեւ 7 պայմանագիր է կնքվել, այդ թվում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, «Հայկական ատոմային […]

Իշխանությունների «սրտի օլիգարխը» «դաշտը գրավում է»

«Փաստ»-ը գրում է. «Թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանի հյուրանոցային բիզնեսը ծաղկում է: Ի մասնավորի, նշել էինք, որ վերջին շրջանում Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» (այժմ` Eighty Eight Hotel and Spa) հյուրանոցային համալիրը դարձել է ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած հյուրանոցը Ծաղկաձորում, իսկ Հայաստանում այդ ցուցանիշով առաջատարներից մեկն է: Մինչ այդ էլ անդրադարձել էինք թեմային, որ […]

ՔՊ-ում ատամները սրած սպասում են

«Հրապարակ»-ը գրում է.  «ՔՊ-ական պատգամավորների մի խումբ` ատամները սրած, սպասում է ուժային որոշ կառույցների ղեկավարներին, որոնք այսօր հրավիրված են Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովի կազմակերպած լսումներին։ Մենք գրել էինք, որ մի խումբ դժգոհ է ՆԳ նախարար Վահե Ղազարյանից, գլխավոր դատախազից եւ հատկապես՝ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանից: Ի դեպ, սկզբում հանձնաժողովը չի նախատեսել Քյարամյանին հրավիրել, քանի […]

Արփի Դավոյանին դաժանորեն ստորացրել ու «գցել են» սեփական թիմակիցները. մանրամասներ՝ ՔՊ վարչության սկանդալային նիստից

Երեկ երեկոյան տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նիստը, որում, ինչպես նախապես ասվել էր, քննարկվելու էին կադրային հարցեր: «Կադրային հարցեր» ընդհանրական ձևակերպման տակ պետք է հասկանալ արդարադատության նախարարի՝ ՔՊ-ական թեկնածուի քվեարկությունն ու հաստատումը: 168.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այդ դրամատիկ նիստից, որը բոլորովին էլ այնպես չի ընթացել, ինչպես գծագրել էր արդարադատության նախարարի հիմնական թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանի վաղեմի […]

Գնաճը կազմել է 30 տոկոս. Փաշինյանը խաբել է

«Ժողովուրդ»-ը գրում է. «2019 թվականի սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտաարեց. «Այսօր ժողովուրդը կառավարության նկատմամբ ունի այնպիսի վստահություն, որ առաջիկա 5 տարին ռիսկեր չեն լինելու, իսկ դա օգնում է, որ գնաճը մնա ցածր մակարդակում։ Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլեւ 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չկա»։ Սակայն իրականում Փաշինյանը […]

Քյարամյանին հեռացնելու ուղղությամբ ամենաակտիվ աշխատողը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է

«Հրապարակ»-ը գրում է. «Արգիշտի Քյարամյանի դեմ իշխանության որոշ ներկայացուցիչների անբարյացակամ վերաբերմունքն արդեն բացահայտ դրսևորումներ է ստանում։ Վերջին օրերին Քննչական կոմիտեն տոնում է իր կազմավորման 10-ամյա հոբելյանը, բայց միջոցառումներին «դրսից» գրեթե մարդ չի մասնակցում, մեծարանքի խոսքեր, շնորհավորական ուղերձներ չեն տարածվում։ Նիկոլ Փաշինյանը, որն ամեն տարի հոկտեմբերի 8-ին այցելում էր ՔԿ և ծեքծեքուն ելույթ ունենում կոմիտեի առաքելության […]

Գերագույն մուրացիկը

«Հրապարակ»-ը գրում է. «Կրկին մուրացիկի, խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից ելույթ ունենալով Մոսկվայում` ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մենք այս տարի «շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում», եւ ինքը պատրաստ է այս ամիս արդեն ստորագրել խաղաղության` «80 տոկոսով» համաձայնեցված պայմանագիրը: Համոզելով, որ Ադրբեջանն էլ ստորագրի, հայտարարել է, որ ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի