10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Որ մարդիկ նորից մեզանով ոգեւորվեն»

«Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին ու ասել, որ առաջիկա ընտրություններում իրենց հաղթանակը անխուսափելի է: «Դուխով շարունակեք ժողովրդի սրտով գնալ, ով ինչ խնդիր ունի, անգամ անլուծելի, եկեք ինձ զեկուցեք, որ լուծում տամ, որ մարդիկ նորից մեզանով ոգեւորվեն։ Փողի պահով էլ ամեն ինչ լուծված է, քարոզարշավներին փողի նեղություն չենք քաշի»,- ՔՊ-ում տարածված լուրերի համաձայն, […]

Ոստիկանական համակարգում ձերբակալություններ են սպասվում

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում սպասվում են նոր ձերբակալություններ։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ դրանք վերաբերելու են ոստիկանության համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, և ցանկը միայն երկու անձով չի սահմանափակվելու։ Հիշեցնենք, որ երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց «Մարտի 1»-ի գործով նոր ձերբակալությունների մասին։ Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, […]

Գլխավոր դատախազի փոփոխության հարց

«Հրապարակ»-ը գրում է. Խորհրդարանում առաջիկա նիստի ժամանակ ուժային բլոկի ղեկավարները տարեկան հաշվետվություն են ներկայացնելու։ ՔՊ-ում մարտական են տրամադրված՝ նրանց զեկույցների հետ կապված, եւ որոշել են դիտարժան թատրոն բեմադրել՝ փորձելով երկրում տիրող իրավական «բեսպրեդելի», նախկինների «անպատժելիության» եւ մյուս այլ հանցանքների ողջ պատասխանատվությունը դնել այդ կառույցների ղեկավարների ուսերին։ Չնայած շատ լավ գիտեն, որ այդ բոլոր կառույցները հլու-հնազանդ […]

Վահագն Խաչատուրյանն՝ ընդդեմ Փաշինյանի

Փաստ գրում է. Բարձրաշխարհիկ հուղարկավորություններին և պաշտոնական ճաշերին ներկա գտնվելու, ԱԺ ընդունած օրենքները ստորագրելու և վարչապետի նշանակումները «վավերացնելու» միջակայքում երեկ իր մասին հիշեցրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նա, պատկերացրեք, խոսել է առաջիկա ընտրությունների մասին: Ի մասնավորի, Վահագն Խաչատուրյանն ասել է, թե բոլորը պետք է ընդունեն, որ օրենքը չի կարելի խախտել: «Օրենքը խախտողը պատժվելու է»,հայտարարել […]

Փակվելու է գյուղական դպրոցների մոտ 30 տոկոսը

Փաստը գրում է. Ազգային կրթության խորհուրդը երեկ հրավիրել էր հանրային քննարկում՝ «Հայաստանի քանդվող ապագան` փակվող դպրոցներ» թեմայով: Անցած օրերին էլ թե՛ խորհուրդը, թե՛ բազմաթիվ այլ փորձագետներ նշում էին, որ սեպտեմբերից օպտիմալացման անվան տակ իշխանությունները որոշել են փակել 231 դպրոց ՀՀ մարզերում, մեծ մասը Շիրակի ու Սյունիքի մարզերում։ Դրանցից 41-ը գտնվում է «բարձր լեռնային» կարգավիճակ ունեցող […]

Լռության ուխտ է արել

«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է ոչ վաղ անցյալում հասարակությանը սեւերի-սպիտակների բաժանած դերասան-քաղաքապետ, այսօր իրեն ընդդիմադիր հռչակած Հայկ Մարությանը մինչեւ մարտ չխոսելու ուխտ է արել։ Բանն այն է, որ «Իրավունքը» փորձել է զանգահարել վերջինիս եւ հասարակությանը հուզող հարցերի պատասխանները ստանալը անձամբ նախկին քաղաքապետից։ Սակայն վերջինս արհամարելով մեր զանգերը նախ չի պատասախանել, ապա մեր հեռախոսահամարը փոխանցել […]

ՔՊ-ում խուլ դժգոհություն կա: Փաշինյանի հետ հանդիպում են պահանջել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք, ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն։ Պատգամավորական ֆրակցիայում խուլ դժգոհություն կա՝ ներկուսակցական ընտրություններում ոմանց ստացած ձայների առումով, եւ հիմնավոր կասկածներ, որ ՔՊ թեկնածուները չեն ենթարկվել կուսակցական որոշմանն ու գաղտնի քարոզարշավ են արել, ուղղորդել ընտրիչ պատվիրակներին, ինչի արդյունքում էլ ոմանք անբացատրելի բարձր քվեներ են ստացել, ոմանք` անբացատրելի ցածր։ […]

Հայաստանի բնակչությունը խեղդվում է պարտքերի մեջ

168.am-ը գրում է. Վերջին տարիներին վարկային շուկան Հայաստանում չափազանց բարձր ակտիվություն է ցուցաբերել։ Մեծաքանակ վարկեր են տրամադրվել, ինչի հետևանքով քաղաքացիների վրա վարկային բեռը կտրուկ ավելացել է։ Այսօր Հայաստանում դժվար է գտնել ընտանիք, որը վարկերի տակ չլինի։ Քաղաքացիները վարկեր են վերցրել՝ ինչպես սոցիալական կարիքներից դրդված, այնպես էլ՝ իրենց կենցաղային պայմանների բարելավման ու այլ ակնկալիքներով։ Արդյունքում՝ վարկային […]

Երևանում Վենսին բողոքի մեսիջներ են փոխանցվել wi-fi-ով

Փաստ»-ը գրում է․ «Փետրվարի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա այցի օրերին մայրաքաղաքում իրականացվեցին տարբեր բովանդակության ակցիաներ, որոնց միջոցով քաղաքացիները փորձում էին իրենց խոսքը լսելի դարձնել բարձրաստիճան հյուրին։ Բողոքները վերաբերում էին գործող իշխանության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ իրականացվող ճնշումներին, Բաքվում պահվող հայ գերիների խնդրին, ինչպես նաև հոգևորականների […]

Հերթական քաոսը

«Փաստ»-ը գրում է. Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից պարտադիր էր դառնում աշխատանքային պայմանագրերի կնքումը էլեկտրոնային եղանակով: Սակայն, հասկանալով, որ հերթական անգամ «բարեփոխումները» տապալել են, կամ, ինչպես ասում են, «գցել են ոտքներին», կառավարությունը շատ արագ փոփոխություններ նախաձեռնեց համապատասխան օրենքում և ժամկետը հետաձգեց մինչև 2027 թ. հունվարի 1: Բանն այն է, որ, ինչպես օրերս աշխատանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի