10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հաղորդում հանցագործության մասին

«Հրապարակ»-ը գրում է. ՔՊ մեր աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում կուսակցության վերահսկող հանձնաժողովն Աղազարյանին հնարավոր է կանչի բացատրության` Քյարամյանի սկանդալային «բացահայտման» հետ կապված։ Հիշեցնենք․ ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավարն աղմկահարույց հայտարարություն արեց. «Պարոն Աղազարյան, խնդրում եմ մեկնաբանեք, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն 2 անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները ․․․ […]

Արթուր Հովհաննիսյանը զրպարտիչ է: Դատարանը որոշեց

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայ մամուլի օրվա առիթով «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հրաշալի նվեր ստացավ. հաղթեցինք դատարանում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պարտվեց, քանի որ զրպարտել էր «Ժողովուրդ» օրաթերթին: Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով. 2023 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ ամբիոնից ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հրապարակավ զրպարտեց մեզ: Այդ հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը Արթուր […]

Մտածում են միայն ընտրությունների մասին: Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները

«Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը կուսակցական շարքերին հորդորել է մտածել միայն առաջիկա ընտրությունների մասին, մնացածը՝ նկատի է ունեցել արտաքին զարգացումները, իր խնդիրն է։ Այդ նպատակով մարզպետներին, Երևանի վարչական շրջանների ՔՊ պատասխանատուներին հանձնարարել է՝ աշխատանքային խմբեր ձևավորել, ընդգրկելով թե՛ պատգամավորներին, թե՛ տվյալ համայնքի բնակիչ նախարարներին, թե՛ տարածքում եղանակ ստեղծող ակտիվ կուսակցականներին՝ բոլորին […]

ՔՊ-ն ուժայինների վախը բռնել է, ուսապարկերն աշխուժացել են

«Հրապարակ»-ը գրել է. «Արդարադատության նախարարի պաշտոնից Գրիգոր Մինասյանին հեռացնելու օպերացիան, պարզվում է, իր հետքն է թողել Նիկոլ Փաշինյանի կառավարության մյուս անդամների, անգամ՝ ուժային կառույցների ղեկավարների վրա, որոնք իշխանության եւ նրա յուրաքանչյուր ուսապարկի դեմ թեպետ տասնյակ-հարյուրավոր նյութերի ու կոմպրոմատների են տիրապետում, բայց երեկ հերթով-կարգով-շարքով, մեկ մարդու պես՝ շտապել էին խորհրդարան ներկայանալ եւ ավելի քան 6 ժամ […]

Ծանր է տարել

«Հրապարակ»-ը գրում է. «Ժնեւում նախատեսված ՀՀ եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել: Շվեյցարիայում Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցող Ալեն Սիմոնյանը Միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ բողոքել է, որ չնայած ադրբեջանցի գործընկերոջ հետ 3 օր շարունակ շփումներ է ունեցել Ժնեւ այցի նախօրեին Դուշանբեում անցկացված վեհաժողովի ժամանակ, սակայն նա անգամ […]

Դատախազը պատժում է միայն ընդդիմադիրներին. իշխող խմբակցության պատգամավորների քրեական արարքները

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում երեկ Անդրանիկ Քոչարյանը ուժի ցուցադրություն էր կազմակերպել. երկրի բոլոր ուժային կառույցները առաջին դեմքերով, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հավաքվել եւ քննարկում էին Հայաստանում հանցավորության վիճակը, սակայն, ակնհայտորեն, ՔՊ-ական պատգամավորները պասիվ էին: Միայն Անդրանիկ Քոչարյանի մտերիմ պատգամավորներն էին ներկա այդ կարեւոր քննարկմանը, մի քանիսը՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովից եւ, իհարկե, Հովիկ Աղազարյանը, որը առաջիկայում […]

Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին: Դահլիճում լսել են, թե ինչ է ասել Արփի Դավոյանի օգնականը

«Ժողովուրդ»-ը գրում է. «ArmLur.am-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան երեկ ԱԺ դահլիճում գրանցված սկանդալից. Քյարամյանին սադրեցին, Անդրանիկ Քոչարյանը չսաստեց, շարունակեց պրովոկացիան: Պարզվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, երբ ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից, պատգամավոր Արփի Դավոյանի օգնականը, որը նստած էր պատգամավորի կողքին, (անհասկանալի է` ինչու) Քյարամյանի հասցեին ռեպլիկ է արել թե` «համբալի «կուռաժիտ» […]

Սննդամթերքի գնաճը հատել է 30 տոկոսի շեմը՝ որոշ դեպքերում հասնելով 42.1-ի: Նիկոլ Փաշինյանը նորից խաբել է

«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հոկտեմբերի 10-ին գրել էր գնաճի խայտառակ բարձր ցուցանիշի՝ 30 տոկոսից ավել գնաճի մասին՝ հակադրելով այն Նիկոլ Փաշինյանի 2018 թվականին տված խոստումներին: Բայց իրականում կան սննամթերքի տեսակներ, որոնց գնաճը հատել է նույնիսկ 40 տոկոսը: Մինչ այդ հիշեցնենք, որ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած մամուլի […]

Փաշինյանն Ալիեւի ճնշման ներքո գնացել է հերթական զիջումներին

«Հրապարակ»-ը գրում է. «Որոշ իշխանականների երեկվա հայտարարությունները հուշում են, որ Փաշինյանն Ալիեւի ճնշման ներքո գնացել է հերթական զիջումներին, եւ խաղաղության պայմանագրի մյուս կետերի շուրջ էլ են համաձայնության եկել։ Ժնեւում՝ վեհաժողովի ժամանակ իր ելույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուշագրավ բացահայտում է արել՝ ասելով, որ խաղաղության պայմանագրի հարցում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: «Ուրախ եմ […]

Անդրանիկ Քոչարյանը հասել է իրավապահներին. հերթը Արգիշտի Քյարամյանինն է

«Ժողովուրդ»-ը գրում է.  «ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սկսած խարդավանքները հասել են իրավապահ կառույցների ղեկավարներին: Նա փորձում է խորամանկ մեթոդներով հասնել ուժային շատ կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը: Ընդ որում, ՔՊ-ական պատգամավորն իր այս ծրագիրն իրականացնում է քողարկված կերպով, այսպես ասած՝ այլոց ձեռամբ: Անդրանիկ Քոչարյանը, նախ, Արփի Դավոյանի «դեմքով» պաշտոնանկ արեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ նրա դեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի