03 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դատախազը պատժում է միայն ընդդիմադիրներին. իշխող խմբակցության պատգամավորների քրեական արարքները

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում երեկ Անդրանիկ Քոչարյանը ուժի ցուցադրություն էր կազմակերպել. երկրի բոլոր ուժային կառույցները առաջին դեմքերով, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հավաքվել եւ քննարկում էին Հայաստանում հանցավորության վիճակը, սակայն, ակնհայտորեն, ՔՊ-ական պատգամավորները պասիվ էին: Միայն Անդրանիկ Քոչարյանի մտերիմ պատգամավորներն էին ներկա այդ կարեւոր քննարկմանը, մի քանիսը՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովից եւ, իհարկե, Հովիկ Աղազարյանը, որը առաջիկայում անխուսափելիորեն պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին: Հարցը, ինչ խոսք, իսկապես հրատապ է, բայց պակաս կարեւոր չէ, թե ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ինչ որոշում կկայացնի ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասով:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Աղազարյանին կաշառք փոխանցելու պայմանավորվածության մասով ՀՀ քաղաքացի Աշոտի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, բայց ենթադրյալ կաշառք վերցնող պատգամավոր Աղազարյանն անպատիժ է: Տարբեր ամբիոններից արդարության, արդարադատության եւ պրոֆեսիոնալիզմի մասին ելույթներ ունեցող Աննա Վարդապետյանը հապաղում է իշխող խմբակցության պատգամավորին մեղադրյալի աթոռին նստեցնելուց՝ մինչդեռ իրավաբանական նվազագույն գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք պնդում է, որ Աղազարյանը ախուսափելիորեն պետք է մեղադրյալ դառնա:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչ կաշկանդվածություն ունի, ինչու Աղազարյանին մեղադրանք առաջադրելու համար չի դիմում գլխավոր դատախազին: Խաչատրյանը խուսափեց հարցի ուղիղ պատասխանից թե՝ դուք շատ տեղեկացված չեք գործից: Իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու եք հովանավորում ՔՊ պատգամավորին, ասաց, թե հարցազրույց չի տալիս:

Մինչդեռ մենք մանրամասները ներկայացրել էինք երեկվա համարում:

Այս իրավիճակում տեղին է հիշեցնել, որ «Հայաստան» խմբակցության շատ պատգամավորներ այս պահին մեղադրյալի կարգավիճակում են.

  1. Սեյրան Օհանյան
  2. Լեւոն Քոչարյան
  3. Մհեր Սահակյան
  4. Արմեն Գեւորգյան
  5. Արթուր Սարգսյան

Թվարկված ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքի հարցում դատախազ Աննա Վարդապետյանը սկզբունքայնություն է ցուցաբերում, իսկ իշխող խմբակցության պատգամավորների մասով կաշկանդվում է:

Հիշենք իշխող խմբակցության պատգամավորների դեպքերից թեկուզ մի քանիսը՝ Հովիկ Աղազարյան՝ կաշառքի սկանդալ, երեկ բացահայտվեց նաեւ, որ որդու մասով քրգործ կա, որով էլ փորձել են ճնշել քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, Արթուր Հովհաննիսյան՝ ականջ ու լեզու կտրելու սպառնալիք, կարճված՝ թմրանյութերի օգտագործման դեպք, Ալեն Սիմոնյան՝ քաղաքացու դեմքին թքելու հայտնի միջադեպը»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ