08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արթուր Հովհաննիսյանը զրպարտիչ է: Դատարանը որոշեց

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայ մամուլի օրվա առիթով «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հրաշալի նվեր ստացավ. հաղթեցինք դատարանում:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պարտվեց, քանի որ զրպարտել էր «Ժողովուրդ» օրաթերթին:
Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով. 2023 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ ամբիոնից ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հրապարակավ զրպարտեց մեզ:

Այդ հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը Արթուր Հովհաննիսյանից հրապարակավ բացատրություն պահանջեց, և, քանի որ չստացանք պատշաճ բացատրություն և փաստեր չներկայացվեցին, մտանք դատարան:

Դատարանի միջոցով պահանջել ենք պարտավորեցնել հրապարակայնորեն՝ ԱԺ ամբիոնից, իսկ անհնարինության դեպքում «ԱրմԼուր» լրատվական կայքի միջոցով տեսանկարահանմամբ հերքել արված հայտարարությունը և նույն ձևաչափով ներողություն հայցել «Ժողովուրդ» օրաթերթի ամբողջ խմբագրակազմից: Ի հատուցումն հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի՝ բռնագանձել 4 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերը:

Իհարկե, դատավոր Սարգիս Երիցյանը մասամբ է բավարարել մեր պահանջները՝ վճռելով, որ Արթուր Հովհաննիսյանը պարտավոր է զրպարտություն համարվող հայտարարությունը հրապարակայնորեն հերքել Ազգային ժողովի ամբիոնից, անհնարինության դեպքում «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությանը պատկանող էլեկտրոնային կայքով հերքումն իրականացնել՝ վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում:

Հերքել հետևյալ կերպ՝ «07.12.2023 թվականին ՀՀ ազգային ժողովի նիստի ընթացքում ամբիոնից արված հայտարարությունը («…դե մենք գիտենք՝ հրապարակումները Հայաստանում ոնց են ծնվում, օրինակ՝ ինչ-որ մեկը կարող ա «Ժողովուրդ» օրաթերթին փող տա, վատ հոդված պատվիրի ինչ-որ մեկի մասին, որ պախարակի էդ մարդուն, ինչը նորմալ երևույթ ա «Ժողովուրդ» օրաթերթի համար….») իրականությանը չի համապատասխանում»։
Դատարանը վճռել է նաև Արթուր Հովհաննիսյանից հօգուտ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերության բռնագանձել 300 հազար ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և 29 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Սակայն մենք բողոքարկելու ենք այս որոշումը, քանի որ Արթուր Հովհաննիսյանը պարտավոր է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ԱԺ ԱՄԲԻՈՆԻՑ և փոխհատուցել մեզ հասցված նյութական վնասը, որը գնահատված է 4 մլն ՀՀ դրամ:

Չմոռանանք ասել, որ շնորհակալ ենք «ԷՄ ՋԻ ԷՄ փարթներս» փաստաբանական գրասենյակին՝ ի դեմս ղեկավար Գագիկ Խաչիկյանի՝ մամուլի օրը մեզ համար կարեւոր նվեր մատուցելու համար: Ի գո՛րծ»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ