10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ֆուրշետ եւ դասական երաժշտություն. 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը 13 մլն 740 հազար դրամ է նախատեսել ուսուցչի տոնին մանկավարժներին պարգեւատրելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկացավ պաշտոնական աղբյուրներից: Հայաստանում ուսուցչի տոնը նշվում է հոկտեմբերի 5-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանած ուսուցիչների համաշխարհային օրվա հետ։ «Պրոմո Պիար» ՍՊԸ-ն, որը ստանձնել է միջոցառման մատակարարի դերը, համաձայն գնման պայմանագրի՝ «մանկավարժներին արժեւորելու նպատակով նախատեսված հանդիսավոր միջոցառման […]

Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը

«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեի հանրահավաքից հետո իշխանական շրջանակներն ակտիվորեն տարածում էին Բագրատ սրբազանի` ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ուղղված խոսքերը, որը եթերում մեջբերեց նաեւ Պետրոս Ղազարյանը` Սրբազանին հարցնելով, թե ինչու է ոստիկանապետին ասել, որ տրորելու է նրան․ «Սրբազան, հո Դուք գողական չե՞ք»։ Չնայած Սրբազանը չմանրամասնեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ միջադեպը, սակայն ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուղղակի սադրել […]

Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց

«Հրապարակ»-ը գրում է.  «Երեւանում տեղից տեղ գնալը ժամեր է տեւում՝ խցանումներ են, կարմիր գծերի գումարը տասնապատկեցին, բայց մեքենա կայանելն ավելի բարդ է, քան 1 տարի առաջ: Ստացվեց՝ քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց` 2024-ի ութ ամսվա ընթացքում կարմիր գծերից 600 միլիոն դրամով ավելի գումար է հավաքվել, քան ողջ 2023-ի ընթացքում: Իսկ ինչի վրա է քաղաքապետարանը […]

Փաշինյանն իրեն նշանակել է, ճիշտ է արել, հիմա էլ հասկացել է…

«Հրապարակ» -ը գրում է. Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ – Գրիգոր Մինասյանից հետո ՔՊ ղեկավար մարմնում որոշել են, որ հաջորդ նախարարը լինելու է թիմից՝ սրսուռ ՔՊ-ական։ Բայց դուք բազմիցս հայտարարել եք` եկեք միասնական լինենք, չպառակտենք ազգը․ պետության համար ծանր փուլում իշխանությունը չպիտի՞ առաջնորդվի անձանց պրոֆեսիոնալիզմով, ոչ թե կուսակցական պատկանելությամբ։ – Եկեք երկու դաշտերը չխառնենք […]

Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց

«Փաստ»-ը գրում է.  «Նախօրեին մի քանի սահմանադրագետներ ահազանգ բարձրացրեցին այն առումով, որ «մթության քողի տակ» Նիկոլ Փաշինյանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ փաստացի հրաժարվել է Անկախության հռչակագրի մի շարք սկզբունքներից, մասնավորապես՝ ՍԴ-ն ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից: Ի մասնավորի, սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշում է, որ ՍԴ այս որոշումը հակասահմանադրական է, քանի […]

Իշխանության թիրախում գործարարներն են: Գրեթե բոլորի նկատմամբ հարուցվում են «փողերի լվացման» հոդվածով քրեական գործեր

Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ»-ը գրում է. « Հայաստանի գործող իշխանությունների՝ ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունների խորտակումը փոխանցիկ էստաֆետով տարածվում է միջազգային դաշտով մեկ։ Ինչպես երևում է, հերթը գերմանական կապիտալինն է։ Սեպտեմբերի 21-ին, ինչպես հայտնի է, կալանավորվեց գերմանական կապիտալի մաս կազմող «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը։ Նշենք, որ գործարանը պատկանում է […]

Անդրանիկ Քոչարյանը զանգել է Գրիգոր Մինասյանին. նոր մանրամասներ

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական պատգամավորների եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ներքին տարաձայնությունները խոր արմատներ ունեն, որոնք «հասնում» են ՔՊ-ական սպիտակահեր պատգամավորի մոտ։ Բանն այն է, որ Գրիգոր Մինասյանի հրաժարականից առաջ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը զանգահարել է Գրիգոր Մինասյանին եւ պահանջել, որ պետք է քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանին ազատի պաշտոնից, քանի որ նա […]

Արցախցիները մտավախություն ունեն

«Փաստ»-ը գրում է. «Պաշտոնական տեղեկության համաձայն, 2024 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 112 հազար 233 անձ է դիմել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու համար: Սակայն ուշագրավ է, որ նրանցից ընդամենը 4918-ն է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով, ավելին՝ նրանցից 83-ը հետո իրենց դիմումները հետ են վերցրել: Նշյալ օրվա դրությամբ քաղաքացիություն է տրվել 3226 […]

Դեղին քարտ է ստացել

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, որը 44-օրյա պատերազմի տարելիցին Եռաբլուրում շփվել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հետո էլ լրագրողների մոտ արդարացել, թե իր առողջական վիճակից էին հարցնում, քանի որ ծանր վիրահատություն է տարել, կուսակցության կողմից դեղին քարտ է ստացել։ Մեր տեղեկություններով, դեռ Եռաբլուրում գտնվելու պահին […]

Սերժ Սարգսյանի գործով դատավոր Միսակյանի շուրջ կրքերը թեժացել են ԲԴԽ-ում

«Ժողովուրդ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Վահե Միսակյանի կարգապահական վարույթի շուրջ կրքերը թեժ են ԲԴԽ-ում։ Ինչպես հայտնի է՝ դատավորի կարգապահականի վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր սեպտեմբերի 30-ին` երկուշաբթի, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշման հրապարակումը ԲԴԽ-ն հետաձգեց եւ նշանակեց հոկտեմբերի 4-ին։ Դատական համակարգում խոսակցություններ են պտտվում, որ հետաձգման պատճառներից մեկն այն է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի