10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն է գրանցվել. հետհեղափոխական Հայաստանում հանցագործության ցուցանիշն աննախադեպ է

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Շարունակ լսում ենք հեքիաթ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկ ընդհանուր հանցագործությունների թիվը ՀՀ-ում 2017 թվականի համեմատությամբ կրկնապատկվել է։ Բոլոր ժամանակների հեղափոխականները փայլել են խոսքի ճարտարությամբ (Ռոբեսպիեր, Լենին, Ֆիդել Կաստրո), ըստ որի՝ հասարակությանը սկզբում կարողացել են ներարկել «նախկինների» կողմից, դիցուք, հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքար չծավալելու կեղծ թեզը, իսկ հիմա տապալում են ամեն […]

ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել

«Հրապարակ»-ը գրում է. «Սրբազան պայքարի վերաակտիվացմանն ընդառաջ` ՆԳՆ-ում «համար 1 դրություն» է հայտարարվել: Մեր աղբյուրներն ասում են, որ ոստիկաններին զգուշացրել են հոկտեմբերին մոռանալ արձակուրդ գնալու մասին, ասվել է, որ աշխատելու են 24/7 ռեժիմով: Բնականաբար, ՆԳՆ-ից չհաստատեցին այս տեղեկությունը, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, անգամ որոշ աշխատակիցների նախապես պլանավորված արձակուրդայիններն են փոխանցել, եւ իրավական խնդիր է առաջացել: […]

Անհաղորդ, անկարեկից, անհիշողություն դժոխք

«Փաստ»-ը գրում է. «Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 25-ի երեկոյան առանց այդ էլ օրհասի մեջ գտնվող Արցախում սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ: Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում անհայտ պատճառներով տեղի ունեցավ պայթյուն: Հարյուրավոր մարդիկ, որ հավաքվել էին այդ պահեստի մոտ՝ Հայաստանի Հանրապետության տարածք հասնելու համար որոշ չափով վառելիք ստանալու համար, վայրկենապես հայտնվեցին կրակի ճիրաններում: Վերջերս շրջանառված […]

Դպրոցներում քաոսային վիճակ է

«Փաստ»-ը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ, ծանր մթնոլորտ է հանրապետության հանրակրթական դպրոցներում: Ի մասնավորի, գնալով մեծանում է դժգոհությունը, այսպես կոչված, «նոր չափորոշիչներից», որոնք, ըստ մանկավարժների, իսկական պատուհաս են դարձել թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների, թե՛ ծնողների համար: «Փաստ» թերթի հետ զրույցում շատ տնօրեններ և ուսուցիչներ նշում էին, թե այնպիսի տպավորություն է, որ ԿԳՄՍ նախարարությունն […]

Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից

«Հրապարակ»-ը գրում է «Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ իշխանությունների սկսած արշավը, պարզվում է, կոնկրետ նպատակ ունի: Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես ԶՊՄԿ-ից ստացավ ժամանակին: Մինչ այդ, սովորական դարձած ձեռագրով, մասկի շոուներ, հնչեղ բացահայտումներ են արվում, հանրային բողոք է բեմականացվում, ԱԺ-ում լսումներ, որ սեփականատերը բաժնեմաս «նվիրի» […]

Փաշինյանը հորդորել է 2031-ի ընտրությունների մասին մտածել. վստահ է` 2026-ին իշխանության են մնալու

«Ժողովուրդ» -ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ առանց խոչընդոտների իրենք հաղթելու են ԱԺ հերթական՝ 2026 թվականի ընտրություններում. տեխնիկական, կազմակերպչական հարցերն են մնացել լուծելու: Նա հորդորել է թիմակիցներին, թե պետք է հետագայի՝ 2031-ի ընտրությունների մասին մտածել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները վերջին շրջանում լուրջ մտահոգություններ են ունեցել, որ իրենց իշխանության օրոք Հայաստանի առջեւ ծառացած […]

Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի նոյեմբերի 27-ին, խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ելույթ ունենալով Ալավերդի քաղաքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ի հեճուկս նախկինում կառավարության կնքած պայմանագրերի, խմելու ջուրը ՀՀ-ում չի թանկացել, թեև այս դեկտեմբերին պետք է թանկանար, բայց մինչև 2024 թվականը չի թանկանալու»:Սակայն Փաշինյանի վերոնշյալ ելույթի ժամանակ իրականում խմելու ջուրն արդեն թանկացել էր, պարզապես համաձայնություն […]

Իշխանավորները ազատել են որդիներին զինծառայությունից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շարունակելով գլխավոր քարտուղարների ունեցվածքների շարքը՝ հերթը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանինն է։ Արթուր Երիցյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականին։ Նա հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ մեկ անհատական բնակելի տուն եւ մեկ բնակարան բազմաբնակարան շենքում։ Անհատական բնակելի տունը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի համայնքում, բնակելի տունը՝ Երեւանում։ Պաշտոնավարման […]

Բագրատ Սրբազանը դժվար ընտրության առջեւ է

«Հրապարակ»-ը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոսը կանգնած է դժվար ընտրության առաջ՝ գնա՞լ, թե՞ չգնալ մայր տաճարի վերաօծմանը, որին մասնակցելու է նաեւ ՔՊ-ի վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եթե գնա-կանգնի Փաշինյանի կողքը, իսկ մի քանի օր հետո նրանից ազատվելու կոչով փորձի համախմբել ժողովրդին, չի հասկացվի: Իսկ չգնալը կնշանակի չմասնակցել սեփական տան վերաբացմանը եւ խորացնել եկեղեցու հետ հակասությունները։ Սրբազանի […]

Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են

«Հրապարակ»-ը գրում է. «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի օրերը կարծես հաշված են։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցությունում երեկվանից ստորագրահավաք են սկսել՝ նրա պաշտոնանկության հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։ Կուսակցության կանոնադրության համաձայն՝ ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ, եթե 1/3-ը դիմում է ՔՊ ղեկավարին։ Այսինքն՝ 24 ստորագրություն հավաքելու դեպքում նախարարին հեռացնելու հարցը կքննարկվի, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի