10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեւանում կառուցվող 35 հարկանի 5 երկնաքերերը խաթարել են Փոսի դպրոցի՝ Երեւանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցի դասապրոցեսը։ Բանն այն է, որ արդեն երկու շաբաթ է N172 հիմնական դպրոցում դասերը օնլայն են ընթանում, քանի որ «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է շինարարություն, որի արդյունքում դպրոցի բարձր հարկի դասարաններում երկրաշարժ է, երեխաները խուճապահար են […]

Հարցերի հարցը՝ լավատեսություն ներշնչել

«Հրապարակ»-ը գրում է. «Մինչ ՄԱԿ ամբիոնից այլ երկրների ղեկավարները բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները, Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ու Արցախի հազարավոր խնդիրների մասին խոսելու փոխարեն, գովազդել է իր կուսակցությունն ու ասել, թե իր շնորհիվ մեր տարածաշրջանում այսօր լավատեսություն է նկատվում, եւ «ապագա կա»: «Իմ կուսակցությունն «Ապագա կա՛» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր՝ մեր երկրում […]

Սամվել Բաբայանը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը

«Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը վիժեցրել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման եւ արցախահայերի էթնիկ զտման օրը՝ սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախյան պատերազմի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 18-ին, Արցախի պատգամավորները փորձել են Արցախի ԱԺ նիստ հրավիրել, իսկ օրակարգային միակ հարցը եղել է սեպտեմբերի 19-ը արցախահայերի դեմ իրականացվածը ցեղասպանության օր հռչակելը: Սամվել Բաբայանի «Միասնական […]

Ամերիկացիները սկսել են բաց «խաղալ»: Որտեղ կհայտնվի Հայաստանը

Ամերիկյան լրատվամիջոցները և փորձագիտական շրջանակները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում Հարավային Կովկասում իրավիճակին, սակայն ուշագրավ է, որ այդ հրապարակումների ենթատեքստը առավելապես նույնական է: Ի մասնավորի, օրերս ամերիկյան պարբերականներից մեկը հրապարակել է մի հոդված, որը վերնագրված է «Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս»: Այս հրապարակումն առաջին հերթին ուշագրավ է նրանով, որ հեղինակները ամերիկյան հայտնի […]

Խիստ ուշագրավ. «Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է

««Ժողովուրդ» օրաթերթին խիստ ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել օրերս մեծ «շուքով» բացահայտված իշխանության յուրացման գործով։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իշխանությանը հեռացնելու համար հավաքագրված անձանցից ոմանք իրենց հետ կատարվածի մասին, թե իբր գումարի դիմաց իրենց տարել են վարժանքների, որ «հետո իշխանությանը մաքրեն», պատմել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Սյունեցի պատգամավոր Խաչատրյանը, լսելով տեղեկությունը, […]

Լիսկայի ատենախոսությունն ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի դիպլոմը

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Բացահայտ հանցանք որակված գործին, որն անմիջական առնչություն ունի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, այդպես էլ պատշաճ պատասխան չեն տալիս։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, նշանակվելով ՀՀ բարձր պաշտոնի, որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել […]

Ավինյան Տիգրանը որոշել է «զա պրինցիպ» նահանջել

«Իրավունք»-ը գրում է. «Ասում են՝ Երեւանի քաղաքապետ Ավինյան Տիգրանը որոշել է «զա պրինցիպ» նահանջել, ու ինքն է ՔՊ-ականներին առաջարկել, թե եթե դժգոհ են իրենից, թող անվստահություն հայտնեն, ոչ թե պատերի տակ դժգոհեն։ Ըստ նույն աղբյուրների` Ավինյանն ասել է, որ տղավարի չի թիմակիցների «պադմոշկեքը», երբ իրենք են ժամանակին խնդրել` գալ ու տեր կանգնել քաղաքին»: Այս եւ […]

Իշխանությունը նպատակ ունի ՀԷՑ-ը խլել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ձեռքից

«Ժողովուրդ» -ը գրում է․ «Մի շարք խոշոր ձեռնարկություններում՝ ԶՊՄԿ-ում, «Լիդիան Արմենիայում» և այլ հաստատություններում մասնաբաժիններ ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ականներն այս անգամ ընկել են «Հայէլցանցերի» հետևից։ Սեպտեմբերի 20-ին Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում էր ծավալել էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցերի վերաբերյալ։ Քննարկմանը, որը վարել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր […]

Սենդվիչներ, բուրգերներ, խոզի և հավի շաուրմա, զովացուցիչ ըմպելիքներ․ Հ1-ը մեր հաշվին արագությո՞ւն է բացում

Oragir.News-ը շարունակում է ուշադրությամբ հետևել պետական տարբեր գերատեսչությունների կողմից կատարված գնումներին՝ հասկանալու համար, թե վերջիններս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած հարկերից գոյացած գումարները որքանով են բարեխիղճ և նպատակային ծախսում։ Գնումների գործընթացն ուսումնասիրելիս՝ շատ հաճախ այնպիսի գնումներ ենք հայտնաբերում, որոնց նպատակահարմարությունը շատ դժվար է հիմնավորել, երբեմն՝ անհնար։ Հերթական անգամ նկատեցինք, որ ՀՀ հարկատուների վճարած գումարներից սնվող Հանրային […]

ՔՊ-ում փոշմանել են

«Հրապարակ»-ը գրում է.  «Ինչպես հայտնի է՝ 2022 թվականից Կառավարության շենքի մոտակայքում՝ Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքի առաջին հարկը ՔՊ-ն վարձակալել էր եւ ամիսներ շարունակ այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում: Տարածքն անգամ կահավորել էին, բարեկարգել, դիմացի մայթը հիմնովին փոխել, աղբամանները հեռացրել, որ ՔՊ-ն Սայաթ Նովայի գրասենյակից տեղափոխվի կենտրոն` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հարեւանությամբ: Ամիսներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի