18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեւանում կառուցվող 35 հարկանի 5 երկնաքերերը խաթարել են Փոսի դպրոցի՝ Երեւանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցի դասապրոցեսը։ Բանն այն է, որ արդեն երկու շաբաթ է N172 հիմնական դպրոցում դասերը օնլայն են ընթանում, քանի որ «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է շինարարություն, որի արդյունքում դպրոցի բարձր հարկի դասարաններում երկրաշարժ է, երեխաները խուճապահար են եղել:

Թե այս մասին ինչ է մտածում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հարցական է. նա նման դեպքերում անհաղորդ է: Սակայն փաստ է, որ շինարարությանը չխանգարելու համար երեխաների դասերն օնլայն են անցկացվում, ոչ թե, օրինակ, շինարարությունն է դադարեցվում պետության կողմից։

Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում երկնաքերեր կառուցողը «Ռենշին» ընկերությունն է։ Նախագծման աշխատանքները, ինչպես տեղեկանում ենք «Ռենշին» ընկերության պաշտոնական կայքից, կատարել են արտասահմանյան ընկերություններ. «Ինժեներիա՝ ARUP. ինժեներաշինարարական լուծումներում համաշխարհային առաջատարներից, ճարտարապետությունը՝ միջազգային Laguarda.low ընկերության կողմից»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ