10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Իշխանության «սրտի» օլիգարխների ախորժակը մեծացել է. տիրում են պետական գնումներին՝ որսալով ֆինանսական ամենամեծ «ձկները»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Նորելուկ օլիգարխ Նարեկ Նալբանդյանից բացի, նաեւԴավիթ Երեմյանին պատկանող բոլոր բիզնեսներն են դարձել արտոնյալ՝ ստանալով պետական ամենամեծ աջակցությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ բացի միջոցառումների համար պետական կառույցներին սնունդ մատուցելու ծառայությունից, Երեմյաններն իրենց ախորժակը մեծացրել են նաեւ Ամուլսարի, Թեղուտի եւ Սոթքի հանքերում սննդի ապահովման գործընթացի մասով։ Բանն այն է, որ հանքերի աշխատանքների վերսկսման հետ մեկտեղ […]

Սիրվարդից՝ Սիվիկ: Փոխնախարարն իր անունը դարձրել է ՔՊ «պաշտոնաթերթի» անունով

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի նշանակումը այդ բարձր պաշտոնում ոչ միայն ՔՊ մի մասի զայրույթն է հարուցել, այլեւ նրա նախկին ընկերների համար է անհասկանալի: Գեւորգյանը, փոխնախարար նշանակվելուց հետո, իրեն համարեց «սռսուռ ՔՊ-ական», հայտարարեց մոտավորապես հետեւյալը՝ «Չեմ ճանաչում Քոչարյաններին (ՀՀ 2-րդ նախագահ, խմբ.), սիրում եմ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի գիրքը սրտին սեղմած […]

Փաշինյանի համար լավագույն ելքը

«Փաստ»-ը գրում է. «Արդեն վաղուց նորություն չէ, որ ներքաղաքական «հարցեր լուծելու» Նիկոլ Փաշինյանի մեթոդը առաջին հերթին «իրավականն» է: Հիմա էլ նա իր «ռեպերտուարի» մեջ է: Մի կողմից՝ նա ինտենսիվ պատրաստվում է ընտրությունների (հերթական, թե արտահերթ, կարևոր չէ), մյուս կողմից՝ կան տեղեկություններ, որ սեպտեմբերի 22-ից մեկնարկելու է, այսպես կոչված, «թեժ աշունը»՝ առաջին հերթին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» […]

«Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է

«Ժողովուրդ»-ը գրում է. «2018 թվականի օգոստոսի 8-ին՝ համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում հրապարակավ խոստացավ. «Մենք պետք է երկարաժամկետ խնդիր դնենք, որ մեր հողատարածքներում ոռոգման ջուրն այնքան հասանելի լինի, ինչքան հոսանքն է հասանելի»։ Սական իրականում այս խոստումը Փաշինյանը ոչ միայն չկատարեց, այլև ժողովրդին «ավետեց ջրի սովի մասին»: Հոսանքի պես հասանելի ոռոգման […]

 Սրբազանն իրարանցում էր առաջացրել Ազգային ժողովում

«Հրապարակ»-ը գրում է. «Բագրատ սրբազանին երեկ ԱԺ-ում բավականին ջերմ  են ընդունել բոլորը՝ մուտքից սկսած։ ԱԺ որոշ աշխատակիցներ՝ տասնյակ տեսախցիկների առկայության պայմաններում, հեռվից ողջունել են սրբազանին։ Իսկ աշխատակազմից շատերը պատուհաններից են ոգեւորված հետեւել սրբազանի ելումուտին։ Հուսով ենք՝ ԱԺ ղեկավարությունն այս հրապարակումից հետո վհուկների որս չի սկսի եւ տեսախցիկները հետուառաջ չի տա՝ «դավաճաններին» գտնելու համար։ Ի դեպ, […]

Պուտինը զանգահարել է Քոչարյանին

«Փաստ» թերթի տեղեկություններով, մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ղեկավարը զանգահարել է Քոչարյանին օգոստոսի 31-ին, շնորհավորել երկրորդ նախագահի 70-ամյա հոբել յանը։ Փորձեցինք կապ հաստատել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ և մանրամասներ պարզել հեռախոսազրույցի վերաբերյալ, սակայն չհաջողվեց։ Ամեն […]

Անհանգիստ են․ մի քանի «խոշոր գլուխ է թռնելու»

«Հրապարակ»-ը գրում է. «Արտաքին մարտահրավերներից ավելի ՔՊ-ական կարկառուններին սեփական ճակատագիրն է հուզում։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ակնարկել է, որ առաջիկա ամիսներին «չիստկա» է անելու թիմում։ ՔՊ վերնախավը կասկած չունի, որ նախընտրական վերադասավորումներ են արվելու, մի քանի «խոշոր գլուխ է թռնելու», որ Փաշինյանը կարողանա խաղարկել կոռուպցիայի դեմ հուժկու պայքարի խաղաքարտը եւ հայտարարել, թե […]

Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ կայծակի պես տարածվեց լուրը, թե Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Miss Star International տրանսգենդերների գեղեցկության մրցույթին, որտեղ երկիրը ներկայացնելու է սեռափոխված անձ Դիանա Ղզրոյանը: Մինչ հանրությունը կմարսեր շոկային նորությունը, «Հրապարակ»-ն ուշագրավ փաստեր է գտել տրանսգենդեր Դիանայի ինստագրամյան էջն ուսումնասիրելով։ Պարզվում է՝ տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչն իր ընկերուհիների հետ հաճախ է այցելում Թուրքիա, […]

«ժիվոյ դատավորի» փոխարեն՝ Ֆեմիդայի արձանը

«Փաստ»-ը գրում է. «Համացանցի, առնվազն սոցցանցերի «հայկական» հատվածի վերջին երկու օրվա առավել շրջանառվող թեմաներից մեկը դատի ժամանակ դատավորի, ավելի ճիշտ՝ դատավորուհու ննջելու կադրերն են: Չէ, մենք գիտենք, որ Ֆեմիդան սովորաբար պատկերվում է կշեռքով, սրով և կապած աչքերով (առասպելին տեղյակները գիտեն՝ ինչու), բայց դրանից, ախր, չի հետևում, որ դատավորը նիստի ժամանակ պիտի… քնի: Բայց մյուս կողմից՝ […]

Քրեական գործերի «տարափ» է սպասվում

«Հրապարակ»-ը գրում է. «Երկու տարի առաջ ձեւավորված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը վերջապես պատրաստ է, այն հոկտեմբերին կներկայացվի խորհրդարանի քննությանը: Հանձնաժողովը, մեր տեղեկություններով, պահանջելու է զեկույցը քննարկել փակ ձեւաչափով։ Զեկույցը ծավալուն է, իշխանական աղբյուրները չեն ցանկանում բացահայտել դրա բովանդակությունը, սակայն հպարտանում են, թե զեկույցի հրապարակումից եւ քննարկումից հետո քրեական գործերի «տարափ» կլինի՝ որոշ նախկին զինվորականների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի