08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Քրեական գործերի «տարափ» է սպասվում

«Հրապարակ»-ը գրում է. «Երկու տարի առաջ ձեւավորված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը վերջապես պատրաստ է, այն հոկտեմբերին կներկայացվի խորհրդարանի քննությանը: Հանձնաժողովը, մեր տեղեկություններով, պահանջելու է զեկույցը քննարկել փակ ձեւաչափով։

Զեկույցը ծավալուն է, իշխանական աղբյուրները չեն ցանկանում բացահայտել դրա բովանդակությունը, սակայն հպարտանում են, թե զեկույցի հրապարակումից եւ քննարկումից հետո քրեական գործերի «տարափ» կլինի՝ որոշ նախկին զինվորականների մասով։ Ըստ ամենայնի, հանձնաժողովն ամեն ինչ արել է, որպեսզի 44-օրյա պատերազմում կրած պարտության գլխավոր մեղավոր կարգեն պատերազմի ժամանակ մարտի դաշտում կռված կամ որոշ մարտական գործողություններ ղեկավարած բարձրագույն զինվորականությանը»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ