Արցախի հարցը փակված են համարում մե՛կ Ալիևը, մե՛կ էլ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն

«Փաստը» գրում է. Փաշինյանի ՔՊ-ն Արցախի վերաբերյալ ասելիք չունի: Դա երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հաստատեց Հայաստանում իշխող կուսակցության ներկայացուցիչ «կարկառուններից» մեկը: Հարցին՝ Արցախի անկախության օրվա առթիվ իշխանությունները, ՔՊ-ի քաղաքական թիմը որևէ ասելիք չունե՞ն, նա արձագանքեց. «Եթե ասելիք լիներ, դա կարվեր»: Գործնականում, սա նորություն չէ, ուղղակի այս հայտարարությունը փաստացի իրականության պարզ ու լրացուցիչ արձանագրում է: […]