10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Սա ՀՀ պատմության մեջ գրեթե աննախադեպ խայտառակ երեւույթ է

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՔՊ-ականները շարունակում են արհամարհել պետական արարողակարգի անգամ տարրական պահանջները, ինչն էլ, ցավոք, խիստ բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի արտաքին վարկանիշի վրա։ Այպիսով, ՔՊ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով այս տարվա օգոստոսին նշանակվեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան, սեպտեմբերի 11-ին հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին, ինչը պաշտոնապես ազդարարում է լիազորությունների […]

ՔՊ-ական արդարադատություն, որտեղ ընդդիմադիրները միշտ դատապարտվում ու ազատազրկվում են, իսկ իշխանականները` միշտ արդարացվում

«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական իշխող մեծամասնությունը չի պատրաստվում հավանություն տալ ընդդիմության կողմից առաջիկայում ներկայացվելիք քննիչ հանձնաժողով ձեւավորելու նախագծին։ Ընդդիմությունը, ըստ ամենայնի, հաջորդ քառօրյային ներկայացնելու է քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ՝ Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների ուսումնասիրման եւ համապատասխան գործողությունների իրականացման համար: Մասնավորապես, մտադիր են ուսումնասիրության առարկա դարձնել արցախցիների կենսաթոշակային կուտակային գումարների վերադարձի խնդիրը։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավունքի […]

ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով կգնա քաղաքացիների հետեւից

«Փաստ»-ը գրում է. «Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2011 թ. փետրվարի 17-ի N 174-Ն որոշման մեջ: 2024 թ.-ին կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն, հստակեցվել են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց […]

Իշխանությանը խոսքը գործ դառնալուց հեռու է 1 լուսնային տարի: Վիզաների ազատականացումը թղթի վրա է

«Ժողովուրդը» գրում է․ «Սեպտեմբերի 9-ին կառավարությունը հայտարարություն տարածեց, որը փոթորկեց տեղեկատվական դաշտը, հույսով լցրեց ճամփորդողների սրտերը։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվեց մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Համաձայն կառավարության պաշտոնական հրապարակման՝ այս գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ […]

Եթե Առուշին իսկապես չեզոքացնեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգեւորել է ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նա հիմիկվանից պատրաստվում է Գորիսի հաջորդ ընտրություններին, որոնք լինելու են 2026 թվականի աշնանը՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Իշխանական գործընկերների շրջանում նա ասել է՝ եթե Առուշին իսկապես չեզոքացնեն, ապա ինքը բոլոր շանսերն ունի Գորիսի հաջորդ համայնքապետը […]

ՔՊ-ական իշխանությունը ընդդիմությանը համարում է իր թշնամին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդաբար ընդունված է, որ երբ ՀՀ նախագահը, վարչապետը կամ ԱԺ նախագահը պաշտոնական այցով մեկնում են որեւէ երկիր, նրանց ուղեկցող պատվիրակության կազմում անպայման ընդգրկվում են տվյալ երկրի հետ ԱԺ բարեկամական խմբի ղեկավարները: Ասենք, ԱՄՆ մեկնելիս վարչապետին ու ԱԺ նախագահին, որպես կանոն, ուղեկցում է Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը, Գերմանիա մեկնելիս՝ ԱԺ-ի […]

Վեհափառի հրաժարականի պահանջով

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր տաճարի վերաօծմանն եւ Մյուռոնօրհնեքին ընդառաջ, իշխանականներին հարող շրջանակներից եւ կարգալույծ հոգեւորական Տեր Սահակ քահանա Գալստյանի կողմից մի քանի շաբաթ առաջ հայտարարություններ էին տարածվում, թե սեպտեմբերի 14-ին՝ վաղը, Էջմիածնում տեղի է ունենալու հակաեկեղեցական ցույց՝ Վեհափառի հրաժարականի պահանջով։ Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանին հարցրինք՝ ստացե՞լ են արդյոք նման ակցիայի մասին իրազեկման դիմում, […]

Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ պաշտոնապես չեն շտապում բացահայտել, թե Հայաստանն ինչ ձեւաչափով է մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ Փաշինյանի՞, թե՞ այլ պաշտոնյայի մակարդակով, իշխանական շրջանակներում կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու հոկտեմբերի 7-8-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Բանն այն է, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինի ծննդյան օրն է, իշխանականները չարախնդում են, որ […]

Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ: Արդյունքում կոմայի մեջ են ընկել

«Հրապարակի» տեղեկություններով, օրերս Սյունիքի մարզի մի հատվածում դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող որոշ ԵԿՄ-ականներ թունավորմամբ տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Ընդ որում, թունավորման դեպքերը երկու անգամ են եղել։ Մեզ տեղեկացրին, որ առաջին թունավորման ժամանակ ԵԿՄ-ի կազմում դիրքեր բարձրացածներից երկուսը կոմայի մեջ են ընկել՝ ստացած ծանր թունավորումից։ Երկրորդ անգամ թունավորման դեպքի ժամանակ նման ծանր դեպք չի […]

Առանց հայհոյանքի ու վեճերի: Ի՞նչ է փոխվել ԱԺ-ում

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամառային արձակուրդներից հետո իշխանության եւ ընդդիմության առաջին հանդիպումը խորհրդարանում՝ հարցուպատասխանի ֆորմատով, երեկ անցավ, մեղմ ասած, հանգիստ, բավականին «ջան-ջիգյար», փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Չնայած Հայաստանի շուրջ եռացող մարտահրավերներին, իշխանությունների ստորագրած սահմանազատման վերաբերյալ խայտառակ կանոնակարգին, խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Հայաստան» խմբակցության, այլ՝ կենցաղային, առօրեական հարցերով էր հետաքրքրված, մեկ-երկու բացառությունը չհաշված: Մասնավորապես, Գառնիկ Դանիելյանը գոռգոռաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի