22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ պաշտոնապես չեն շտապում բացահայտել, թե Հայաստանն ինչ ձեւաչափով է մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ Փաշինյանի՞, թե՞ այլ պաշտոնյայի մակարդակով, իշխանական շրջանակներում կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու հոկտեմբերի 7-8-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Բանն այն է, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինի ծննդյան օրն է, իշխանականները չարախնդում են, որ Փաշինյանը բաց չի թողնի ցարին տետատետ շնորհավորելու, նրա «խաչը համբուրելու» առիթը, որպեսզի մի որոշ ժամկետով էլ երկարաձգի իր իշխանությունը կամ հեռացնի իր իշխանության գլխին կախված վտանգները։

Նշենք, որ վարչապետի խոսնակը հաստատել է, որ Փաշինյանը կմասնակցի ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովին, որն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։ Իսկ անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, Հայաստան կարող է ժամանել Ֆրանսիայի նախագահը: Այնպես որ, ո՛չ Արեւմուտքն է անտեսված, ո՛չ Ռուսաստանը: Միայն պարզ չէ, թե այս լարախաղացությունը որքան կյանք կունենա»:

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանբոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ