21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե Առուշին իսկապես չեզոքացնեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգեւորել է ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նա հիմիկվանից պատրաստվում է Գորիսի հաջորդ ընտրություններին, որոնք լինելու են 2026 թվականի աշնանը՝ խորհրդարանական ընտրություններից հետո:

Իշխանական գործընկերների շրջանում նա ասել է՝ եթե Առուշին իսկապես չեզոքացնեն, ապա ինքը բոլոր շանսերն ունի Գորիսի հաջորդ համայնքապետը դառնալու: Ավելին՝ անկեղծացել է, որ այդ հարցով դիմել է Նիկոլ Փաշինյանին, թեպետ դեռ «դաբրո» չի ստացել, բայց չի էլ մերժվել։

Բանն այն է, որ իշխանությունները դեռ Առուշ Առուշանյանի հետ հարցերը լուծված չեն համարում, մինչեւ խորհրդարանական ընտրությունները դեռ շատ ջրեր կարող են հոսել, եւ իրավիճակը կթելադրի՝ ինչ որոշում կկայացնեն։ Ի դեպ, մինչեւ 2025-ի աշունը իշխանության օրակարգում է Գորիս եւ Տեղ համայնքները միավորելու ծրագիրը։ Սա նշանակում է, որ Գորիսի հաջորդ համայնքապետը, ըստ էության, Սյունիքի մոտ կեսի ղեկավարն է լինելու»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ