22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սիրվարդից՝ Սիվիկ: Փոխնախարարն իր անունը դարձրել է ՔՊ «պաշտոնաթերթի» անունով

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի նշանակումը այդ բարձր պաշտոնում ոչ միայն ՔՊ մի մասի զայրույթն է հարուցել, այլեւ նրա նախկին ընկերների համար է անհասկանալի:

Գեւորգյանը, փոխնախարար նշանակվելուց հետո, իրեն համարեց «սռսուռ ՔՊ-ական», հայտարարեց մոտավորապես հետեւյալը՝ «Չեմ ճանաչում Քոչարյաններին (ՀՀ 2-րդ նախագահ, խմբ.), սիրում եմ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի գիրքը սրտին սեղմած Սիրվարդ Գեւորգյանի հիշյալ հերքմանը քչերը կլինեն, որ կհավատան։ Սակայն նրա սերն առ ՔՊ ակնհայտորեն առավել արդի է:

Սիրվարդ Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում փոխել է անունը՝ «Սիվիկ», որը տառացի ՔՊ-ի «պաշտոնաթերթ» «Սիվիկ. am» կայքի անվանումն է։ Մինչդեռ քաղաքականապես կրոնափոխ եղած փոխնախարարը հիմքեր ուներ «սիրելու» ոչ թե ՔՊ-ին, այլ հենց Ռոբերտ Քոչարյանին, քանզի նրա հայրը «թալանի դարաշրջանի» կարկառուն դեմքերից է՝ մաքսային վարչության պետ Հուսիկ Գեւորգյանը, ով իր կարիերայի համար պարտական է բացառապես «գրքի հերոսին»։

Հենց նախկինների օրոք է Հուսիկ Գեւորգյանը զբաղեցրել ամենակոռումպացված եւ եկամտաբեր պաշտոնները՝ 1994-1998 թթ. ՆԳ եւ ԱԱ նախարարության մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետից մինչեւ, ինչպես վերը նշեցինք, ՀՀ մաքսային վարչության պետ»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ