23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց

«Հրապարակ»-ը գրում է.  «Երեւանում տեղից տեղ գնալը ժամեր է տեւում՝ խցանումներ են, կարմիր գծերի գումարը տասնապատկեցին, բայց մեքենա կայանելն ավելի բարդ է, քան 1 տարի առաջ: Ստացվեց՝ քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց` 2024-ի ութ ամսվա ընթացքում կարմիր գծերից 600 միլիոն դրամով ավելի գումար է հավաքվել, քան ողջ 2023-ի ընթացքում:

Իսկ ինչի վրա է քաղաքապետարանը ծախսում այդ փողերը. հաճույքների, յուրայիններին պետպատվեր իջեցնելու, փառատոններ կազմակերպելու:

Մեկ օրինակ բերենք` Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը մեկնել էր Իտալիայի մայրաքաղաք Հռոմ: Քաղաքապետարանից ասացին, որ եռօրյա այցի վրա 5 միլիոն 228 հազար դրամ է ծախսվել»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ