22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ով կփոխարինի Գրիգոր Մինասյանին

«Հրապարակ»-ը գրում է. «Գրիգոր  Մինասյանի հրաժարականից րոպեներ անց իշխանական շրջանակներում տարբեր անուններ սկսեցին շրջանառել, թե ով կարող է փոխարինել նրան։ Թեկնածուներից մեկը Վլադիմիր Վարդանյանն է՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, որի նշանակմանն են անգամ ՔՊ խմբակցությունում դեմ: Երեկ կատակում էին՝ Վլադիմիրին նշանակեն, մի ստորագրահավաք էլ նրա դեմ կկազմակերպենք: Բանն այն է, որ Վարդանյանը, ըստ ՔՊ-ականների, նույնպես զտարյուն ՔՊ-ական չէ, իսկ հեղափոխության առաջամարտիկ Արփի Դավոյանն ասել է, որ Գրիգոր Մինասյանի փոխարեն պետք է ՔՊ թիմի ներկայացուցիչը նշանակվի նախարար։

Փաստաբան Տիգրան Եգորյանի թեկնածության մասին էին խոսում, ինչպես նաեւ՝ մարդու իրավունքների գործող պաշտպան Անահիտ Մանասյանի: Իհարկե, Մանասյանը թուղթութամասով ՔՊ-ական չէ, բայց հոգով-սրտով այդպիսին է։ ՔՊ-ում երեկ փակագծեր չէին բացում, միայն վստահեցնում էին, որ հաջորդ նախարարը կին է լինելու։ Ի դեպ, Մինասյանի հետ համակարգից կհեռանան նրա կադրերը, հատկապես՝ աղմկահարույց Պրոբացիայի ծառայության պետը, իսկ Քրեակատարողական ծառայության պետն արդեն ժամեր անց դիմումը ներկայացրեց»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ