17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրաժարականների շարքը շարունակվում է

Անդրանիկ Քոչարյանը շարունակում է դավեր նյութել.

«Ժողովուրդ»-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ջանքերի «շնորհիվ» արդարադատության նախարարությունում հրաժարականների շարքը շարունակվում է:

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Սեպտեմբերի 26-ին հրաժարական էր տվել երկրոդ նախագահի «գիրքը գրկած» ՀՀ արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանը:

Դատելով իրավիճակից՝ հաջորդ պաշտոնյան, որը կրկին ՔՊ-ի ջանքերով հրաժարական կտա, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն է լինելու:

Բանն այն է, որ մարտի 26-ին Ազգային ժողովում ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, արդեն հրաժարական տված նախարար Գրիգոր Մինասյանին ասել էր. «Երբ մեր գործընկեր Սերգեյ Ատոմյանը նշանակվում էր ՔԿԾ տնօրեն, մենք մտածում էինք, որ սկսում ենք բարեփոխումների մի լայնածավալ գործընթաց, բայց երբ Ամբակում Գրիգորյանը նշանակվեց խորհրդական, ինձ մոտ մեծ զարմանք առաջացավ այն առումով, որ ես, լինելով փաստահավաք խմբի անդամ, շատ լավ գիտեի, թե քննչական խումբը ինչ գործունեություն է ծավալել «Մարտի 1»-ի գործերով, եւ տվյալ քննիչը, որը Վահագն Հարությունյանի ամենակարեւոր քննիչներից մեկն է եղել, խորհրդականից դարձավ տեղակալ, հետո արդեն ծառայության ղեկավար, ընդ որում՝ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մինչեւ հիմա շարունակում է «փախած» մնալ՝ ՀՀ-ից դուրս է: Հիմա դրանով մենք «Մարտի 1-ի» էջը փակո՞ւմ ենք, թե՞ բաց է. եթե բաց է, այդ դեպքում բոլոր քննիչները, որոնք այս գործերով մասնակցություն են ունեցել, պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումներից առաջ»:

Ու չի բացառվում, որ Անդրանիկ Քոչարյանի «թեթեւ ձեռքով» հաջորդը հրաժարական տա Ամբակում Գրիգորյանը, քանի որ, ինչպես տեղեկացրել էինք, Անդրանիկ Քոչարյանն է հանձնարարել Արփի Դավոյանին նախաձեռնել Գրիգոր Մինասյանի հրաժարականի ստորագրահավաքը խմբակցության ներսում, որն էլ իր ընկերուհի Լուսինե Բադալյանի հետ սկսել էր այն:

Արդյունքում, Գրիգոր Մինասյանը, չսպասելով պրոցեսների զարգացմանը, երեկ ինքնակամ դիմում գրեց ու հեռացավ»:

 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ