Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահին
Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիին: Երկուստեք արժևորվեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և մտքեր փոխանակվեցին փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական համագործակցության շուրջ։ Զրուցակիցները քննարկեցին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Քուրդիստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության կապակցությամբ։ Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով […]





































