30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Վերահսկիչ պալատի նախագահի հարցում Սերժ Սարգսյանը կողմնորոշվել է

Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը դեռևս թափուր է: Քաղաքական կուլիսներում պաշտոնի համար 2 անուն էր շրջանառվում` ՎՊ նախագահի նախկին տեղակալ Լյովա Յոլյան և ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյան: Սակայն, ըստ Henaran.am-ի տեղեկությունների, նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունն արդեն կայացել է. ՎՊ նախագահի պաշտոնում նա կներկայացնի Լյովա Յոլյանին:

Հիշեցնենք, որ ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնից ազատվելու դիմում էր գրել և հիմա ղեկավարելու է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը: Հարմարավետ հանգրավանից հետո հիմա նա հանգրվանել է դաշինքի ցուցակի 2-րդ հորիզոնականում:

Հաջորդ երկուշաբթի մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Նախատեսվում է, որ հենց այս ժամանակ էլ կներկայացվի ՎՊ նոր նախագահի թեկնածուն, իսկ մինչ այդ ըստ օրենսդրության` նախատեսվում է հանդիպումների շարք ԱԺ բոլոր խմբակցությունների հետ: Նկատենք նաև, որ Լ. Յոլյանը ՎՊ փոխնախագահի պաշտոնից հետո որոշ ժամանակ ղեկավարում էր Էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարությունը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ