««Ծառուկյան դաշինքը» ՀՀԿ-ի երկրորդ թիմն է»
«Ծառուկյանի վերջին ելույթներից կարելի է հասկանալ՝ նա շատ սիրալիր է տրամադրված իր օպոնենտների նկատմամբ», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով կուլիսներում քննարկվող այն վարկածին, թե Ծառուկյանը վերադարձել է վրեժ լուծելու բոլոր նրանցից, ովքեր ժամանակին, մեղմ ասած, վատ են արտահայտվել իր մասին ու չարախոսել: Քաղաքագետի կարծիքով՝ «Ծառուկյան դաշինքը» իրական ընդդիմություն չէ:
«Մենք տեսնում ենք այնպիսի գործիչների, ովքեր ՀՀԿ-ից գնում են «Ծառուկյան դաշինք», ավելին՝ ասում են՝ ՀՀԿ-ում տեղ չկար, գնացի այնտեղ: Դա հիմք է տալիս մտածել, որ «Ծառուկյան դաշինքը» ՀՀԿ-ի երկրորդ թիմն է: Ի՞նչն է փոխվել հիմա: Ծառուկյանը 2007 թվականից մասնակցում է ընտրություններին, այս ընթավում և հիմա ի՞նչ է փոխվել: Որտե՞ղ են հինքները, թե նա այլ ձևով պիտի մասնակցի այս ընտրություններին», – եզրափակեց քաղաքագետը: