09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Թուրքիայի հետ առճակատման կոչ չեմ անում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քաղաքականության մեջ մանրուքներ չկան. դրա հերթական ապացույցը Թուրքիայի հետ բանագնացի Աժ նախագահի թեկնածու ընտրելն է։

Խոշոր հաշվով մեծ տարբերություն չկա, թե ո՞վ կլիներ ՔՊ-ի Աժ նախագահի թեկնածուն, քանի որ նրանք բոլորն էլ Աժ-ում սատարելու են Փաշինյանի կուրսը։

Բայց Աժ նախագահի պաշտոնում Թուրքիայի հետ բանակցություններ վարելու մանդատ ունեցող անձին առաջադրելը բացահայտ ժեստ է նաև Թուրքիային։

Եվ պատասխանն էլ չուշացավ. թուրքական բանագնաց պարոն Քըլըչը արդեն հասցրել է իր գոհունակությունը հայտնել այդ ընտրության առիթով։

Ես ամենևին Թուրքիայի հետ առճակատման կոչ չեմ անում, ավելին՝ եղել եմ ու կամ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման կողմնակից, բայց՝ առանց նախապայմանների։

Իսկ այն ինչ անում են իշխանությունները՝ թուրք-ադրբեջանական օրակարգի սատարման քաղաքականություն է։

Ակնհայտ է, որ Փաշինյանը շարունակելու և խորացնելու է Թուրքիայի հետ «մերձեցման», իսկ իրականում՝ Հայաստանում թուրքական ազդեցությունը մեծացնելու գործընթացը, և դրա հերթական ապացույցը ՔՊ-ի թեկնածուի այսօրվա ընտրությունն է»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ