10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Ի՞նչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ի՞նչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2:
Գերմանիայի հավաքականի ցավալի պարտությունը Պարագվայից աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում մեծ դժգոհություն է առաջացրել Գերմանիայում։
Շատ կտրուկ քննադատությամբ հանդես է եկել գերմանական ֆուտբոլի լեգենդ, 1990-ի աշխարհի չեմպիոն ու հավաքականի ավագ Լոթար Մաթեուսը։
Գերմանիան արդեն երրորդ մունդիալն անընդմեջ ձախողվում է։
Բայց այս ամենից զատ ,կա նաեւ կանցլեր Մերց,ով նշել է.«Դուք ուրախացրեցիք մեր երկրին։Մենք հպարտ ենք ձեզնով»։
Թիմը պարտվել է, Մերցն ասում է՝ երկիրն ուրախացել է։
Հավաքականը դուրս է մնացել պայքարից, կանցլերն ասում է՝ մենք հպարտ ենք ձեզնով։
Ակամայից հիշեցի Մերցի հայ գործընկըոջը,ով Արցախի կորուստը համարում էր Հայաստանի ինքնիշխանության ձեռքբերում ու հպարտանում մեր երկրի այսօրվա վիճակով։
Լրիվ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2» վիճակ է»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ