26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկայի Հայկական Համագումարը վերստին կոչ է անում հեռանալ թուրքական եւ ադրբեջանական հարցերով հանձնախմբերից

Հաջորդ շաբաթ Կոնգրեսը կրկին կանցնի 2016թ. իր  օրենսդրական գործունեության իրականացմանը, և Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կոնգրեսականներին վերստին կոչ է անում հեռանալ Թուրքական և Ադրբեջանական հարցերով հանձնախմբերից՝ հաշվի առնելով այնտեղ աճող ամբողջատիրական վարչակարգերը և դրսևորված վարքագիծը, այդ թվում` ավելի վաղ այս տարի Ադրբեջանի հարձակումներն ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի: Սդրբեջանական կողմը թուրք զինուժի աջակցությամբ ռազմական հարձակում […]

Թրամփը հրաժարվել է նախագահի աշխատավարձից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել Է նախագահի աշխատավարձից, որը կազմում է տարեկան 400 հազար դոլար։ Նա ասել է, որ կստանա միայն մեկ դոլար։ CBS-ի հետ զրույցում նա ասել է, որ վաղուց էր հայտարարել, որ կհրաժարվի աշխատավարձից։ «Ես չեմ ընդունի աշխատավարձը, ես այն չեմ ընդունի»,- կրկնել Է Թրամփը:  

«Ես գլուխս խփեմ պատին, պատը խփեմ գլխիս, ոչ մի բան չի փոխվում»

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն այսօր «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծի քննարկմանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե ամեն ամիս 1000 դրամ զինվորներին տրամադրելու մասին նախագիծը հարկատեսա՞կ է: «Պարտադիր վճարը տարբերվում է հարկից նրանով, որ միտված է կոնկրետ խնդրի լուծմանը, ոչ թե ընդանուր բյուջեի ձևավորմանը»,-ասաց նախարարը: Հրանտ Բագրատյանը […]

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունն ամուր հիմքերի վրա է

Նոյեմբերի 14-18-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում կանցկացվի տասներորդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը: Շաբաթվա մեկնարկի կապակցությամբ այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի  ղեկավար Ուիլյամ Լահյուն նշեց, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունն առ այսօր ամուր է եղել եւ շարունակելու է լինել, քանի որ այն հիմնված է փոխադարձ շահերի վրա։ «Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համար գործընկերություն նշանակում է աշխատել […]

Գերմանիայի թուրքերը դժգոհ են դպրոցներում ցեղասպանության թեմայի դասավանդումից

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո որոշ դպրոցներ իրենց ծրագրերում սեփական նախաձեռնությամբ ցեղասպանության թեմայով դասեր են ներառել, ինչը դժգոհություն է առաջացրել այդ երկրում բնակվող թուրքերի շրջանում: Ըստ թուրքական «Sabah» իշխանամետ թերթի կայքի` Գերմանիայում «Թուրք ծնողների միությունների» համանախագահ Ալի Սաքը հայտարարել է, որ թուրք ծնողներից բողոքներ են ստանում այդ թեմայով: Սաքը պնդել է, որ […]

«Բանակին 1000 դրամ տալը պետք է լինի ազգային տուրքի գաղափար»

«Բանակին 1000 դրամ տալը պետք է լինի ազգային տուրքի գաղափար: Ես մեծ ոգևորություն ապրեցի Վիգեն Սարգսյանի այդ առաջարկից, քանի որ բարեգործություն անելը, անկախ նյութական վիճակից, մարդուն բարձրացնում է, վեհացնում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: «Այն, որ մենք բանակին պետք է ինչ-որ բանով օգտակար լինենք, առաջացավ ապրիլյան պատերազմից հետո: […]

ՀՀԿ-ում փորձում են գտնել Արմեն Պապյանին

«ՀՀԿ-ում փորձում են գտնել կուսակցության անդամակցությունից հրաժարված Արմեն Պապյանին»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Հիշեցնենք, որ Մելիքյանի այն հայտարարությունից հետո, որ 50 տականքներ են դեմ 1000 դրամի նախագծին, ՀՀԿ-ական Արմեն Պապյանը բաց նամակով ասել էր, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից: Դիտարկմանը, որ Պապյանն ասել է, թե ՀՀԿ-ի հանդեպ այլևս […]

Թուրքիան բացահայտ աջակցել է Ադրբեջանին ԼՂ դեմ ապրիլյան բախումների ընթացքում․ Եվրահանձնաժողով

Եվրոպական Հանձնաժողովը  հետընթաց է  արձանագրել է Թուրքիայում  արդարադատության, մարդու իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության, և մի   շարք այլ ոլորտներում: Այս մասին ասված է ԵՄ անդամության համար անհրաժեշտ Թուրքիայի կողմից  իրականացրած հիմնական քաղաքական և տնտեսական բարեփոխումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի  տարեկան գնահատման զեկույցում, որն  ընդունվել է նոյեմբերի 9-ին: Զեկույցի` Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային նվիրված հատվածում  նշվում է, որ […]

Պուտինը հավանություն է տվել Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն Է ստորագրել, որով հավանություն Է տվել Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին։ Համապատասխան փաստաթուղթը այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, գրում է РИА Новости-ն։ Փաստաթղթում ասվում է․ «Ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Միացյալ զորախմբի (ուժերի) վերաբերյալ Ռուսատանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի ստորագրման մասին […]

Ես էլ ձեր օրին եմ. ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը որերորդ անգամ բարձրացրեց իրեն հեռուստաեթեր չտալու հարցը: Նա ասաց, որ արդեն որերորդ անգամ է խոսում այս մաին, և նպատակը հեգնելը չէ, այլ այս խնդրի կարևորությունն ընդգծելը: «Ի՞նչ ասեմ,  ես էլ ձեր օրին եմ»,-արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի