14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գերմանիայի թուրքերը դժգոհ են դպրոցներում ցեղասպանության թեմայի դասավանդումից

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո որոշ դպրոցներ իրենց ծրագրերում սեփական նախաձեռնությամբ ցեղասպանության թեմայով դասեր են ներառել, ինչը դժգոհություն է առաջացրել այդ երկրում բնակվող թուրքերի շրջանում:

Ըստ թուրքական «Sabah» իշխանամետ թերթի կայքի` Գերմանիայում «Թուրք ծնողների միությունների» համանախագահ Ալի Սաքը հայտարարել է, որ թուրք ծնողներից բողոքներ են ստանում այդ թեմայով: Սաքը պնդել է, որ Բունդեսթագի` ցեղասպանության թեմայով դասերն ուսումնական ծրագրերում ներառելու հորդորին հետևած դպրոցներում թուրք և գերմանացի աշակերտների միջև կարող է լարվածություն առաջանալ:

Թուրքական միությունների ղեկավարը նշել է, որ իրենք պատրաստվում են նամակներով դիմել բոլոր նահանգների կրթության նախարարություններին` ավելացնելով, որ իր տեղեկություններով երկրի բոլոր նահանգներում պատրաստվում են ցեղասպանության թեման մասսայական կերպով ներառել դպրոցական դասագրքերում:

Սաքը նշել է, որ նամակում ներկայացնելու է այդ թեմայի ուսուցման «վտանգները»:

Թուրքական կայքը նշել է նաև, որ մինչ այս պահը Գերմանիայի որևէ նահանգում Հայոց ցեղասպանության թեման ներառված չէ դպրոցական ծրագրերում, սակայն թեման հնարավոր է լինում դասավանդել դպրոցների ղեկավարության նախաձեռնությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ