13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԸՀ-ը քննարկում է «Ելքի» դիմումը

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողվի արտահերթ նիստը, որը քննելու է «Ելք» դաշինքի երկու դիմումները: ԿԸՀ նիստի մեկնարկին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը միջնորդեց, որպեսզի ՀՀԿ-ն ներկայացնի վարույթի փուլում, քանի որ «Ելք» դաշինքի երկու դիմումներն էլ առնչվում են ՀՀԿ-ին:

Դեռ շատ ջրեր կհոսեն

Զարուհի Փոստանջյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև առաջացած կոնֆլիկտը զարմանալի չէ, ու ինչպես երևում է, դեռ շատ ջրեր կհոսեն։ Զարուհին Նիկոլին մեղադրել է հանրությանը ընտրակաշառք առաջարկելու մեջ ու իրավապահ մարմիններին հորդորել նրա հանդեպ վարույթ սկսել։ Սրա առթիվ ԵԼՔ-ի ղեկավարությունն արդեն հասցրել է հայտնել իր հիասթափությունը, որովհետև դեռ մի ամիս առաջ Զարուհուն առաջարկում էին գլխավորել ԵԼՔ-ի համամասնական […]

«Ամեն ինչ իր տեղը կդնի» /տեսանյութ/

«Այս քարոզարշավը որոշակիորեն  այն քարոզարշավի շարունակությունն է,  որը տեղի ունեցավ ապրիլյան ընտրություններից առաց: Պարևզ է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի քանակն էականորեն նվազել է», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:   Վերջինս  շեշտեց՝ ակնհայտ էր՝ ավագանու ընտրությունների ընթացքում հիմնականում պայքարում էր երկու քաղաքական ուժ՝ «Ելք»-ն ու «Երկիր ծիրանի»-ն:  «Քարոզարշավի […]

Երևանը քաղաքացու կարիք ունի. Փոստանջյան

«Եթե չունենանք քաղաքացի, չենք կարող ունենալ անկախ պետականություն եւ արժանապատիվ կյանք», – այսօր Ազատության հրապարակում  տեղի ունեցող համերգ-հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։ «Մեր հայրենիքից հեռացել է 1,5 մլն քաղաքացի։ Երեւանը ոչ միայն կարիք ունի գեղեցիկ շենքերի, անտառածածկ ու կանաչ տարածքների, այլեւ քաղաքացու կարիք ունի։ Մեզ փորձել են համոզել […]

Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է ծառոյաղական քննություն սկսել

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով` ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանի ներկայացմմաբ, հայտանբերվել են ցուցակներ, ըստ որոնց ի օգուտ Տարոն Մարգարյանի ձայներ են հավաքագրում նաև ոստիկանության ՊՊԾ գնդում:

Բախում «Ելքի» ու ոստիկանների միջև

Արարատյան զանգվածի Կուրղինյան նրբանցքում քիչ առաջ բախում եղավ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների և ոստիկանների միջև: Բանն այն է, որ այստեղ գտնվող Տարոն Մարգարյանի շտաբը շրջապատված է ոստիկաններով: Այստեղից էր ահազանգ եղել, որ ընտրակաշառք է բաժանվում:  Նիկոլ Փաշինյանը ոստիկաններից պահանջում էր իրեն թույլատրել մուտք գործել շտաբ, քանի իրենց թիմակցին վիրավորել են: «Ի՞նչ են մեր ներկայացուցչին վիրավորել, ո՞ր համբալն […]

ՀՀԿ շտաբի հայտարարությունը

ՀՀԿ նախընտրական շտաբից հայտարարում են. Ծանոթանալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին, որտեղ մեր մրցակիցները ներկայացնում են Երևանի Արաբկիր շրջանի աղբամաններից մեկում հայտանաբերված և իբր ՀՀԿ նախընտրական ենթաշտաբերի գործունեությանը առնչվող նյութեր, հայտնում ենք հետևյալը՝ Ներկայացված նյութերը որևէ առնչություն չունեն ՀՀԿ նախընտրական գործունեության հետ: Մեր ենթաշտաբերը տեղերում նախընտրական գումար չեն առաջարկում, չեն բաժանում, միաժամանակ […]

Քաղաքական տեխնոլոգին ՀՔԾ են կանչել

Քաղաքական և ընտրական գործընթացների տեխնոլոգ Արմեն Բադալյանին այսօր ՀՔԾ են հրավիրել. այս մասին Henaran.am-ին հայտնեց Բադալյանը. «Պատճառը օրեր առաջ տրված հարցազրույցներիցս մեկն էր, որտեղ ընտրակաշառքի մասին էի խոսել»,-ասաց նա: Արմեն Բադալյանը նշեց, որ ինքն էլ ՀՔԾ-ում ասել է, թե չգիտի, թե կոնկրետ որտեղ են բաժանում:

Դուք էլ եք ՀՀԿ դարձել. քաղաքագետի ու «Ելքի» անդամի թեժ բանավեճը

«Ելք» դաշինքի անդամ, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը այսօր քննարկման ժամանակ հայտարարեց, որ իրենց կողմից առաջարկված սոցիալական աջակցության ծրագրում օրենքի որևէ խախտում չկա, և դա ամենևին էլ «օրինական» ընտրակաշառք չէ:  «Այստեղ իրավաբան պետք չէ լինել, որ հասկանալ»,-նշեց նա։ Իսկ «Քաղաքացի դիտորդի» ներկայացուցիչ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ սա սոցիալական աջակցություն չի կարող համարվել:  Ըստ նրա` քաղաքացուն գումար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի