26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի թույլ տեղը. Ժամանակ

Այն, որ Սերժ Սարգսյանը համառորեն խուսափում է խոսել իր քաղաքական ծրագրերի վերաբերյալ առավել որոշակի, անընդհատ բաց թողնելով դրա վերաբերյալ հարցերն ու թեման, հուշում է, որ, այդուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ գտնվում է նրա վերահսկողության տակ: Եթե Սերժ Սարգսյանը քիչ թե շատ ամբողջական կառավարեր իրավիճակը, ապա անկասկած կլիներ ավելի որոշակի, հատկապես խորհրդարանի «լավագույն» ընտրությունից հետո: Բայց Սարգսյանը անգամ դրանից հետո զբաղված է «հետքերը կորցնելով»:

Օրինակ՝ ԱԺ նախագահ է նշանակում մարդու, որը բացարձակապես հեռու է քաղաքականությունից, բժիշկ է, բայց երևի արդեն բավականաչափ հեռացել է նաև բժշկությունից, համենայնդեպս՝ այնքան, որքան նստում է խորհրդարանում ՀՀԿ ցուցակով: Կամ՝ Սերժ Սարգսյանը իր վերահսկողական ծառայության ղեկավար վերստին նշանակել է Հովհաննես Հովսեփյանին, որին մինչ այդ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակաշրջանում նշանակել էր ՊԵԿ նախագահ: Հովհաննես Հովսեփյանը հայաստանյան իշխանական համակարգի նշանային ֆիգուրներից է: Մյուս կողմից՝ նախագահական վերահսկողական ծառայությունը «անցողիկ» ծառայություն է, և ակնհայտ է, որ Հովսեփյանի նշանակումը Սերժ Սարգսյանի հերթական «ժամանակավոր» կադրային լուծումն է, ինչն էլ ակնհայտ է դարձնում, որ այն տեղավորվում է «հետքերը կորցնելու» մարտավարության շրջանակներում:

Սերժ Սարգսյանի գործողությունները բացահայտում են նրա բուն նպատակը՝ թույլ չտալ, որպեսզի որևէ մեկը հանկարծ գլխի ընկնի, թե ինչ է անում Սերժ Սարգսյանը կամ, այսպես ասած, արձանագրի նրա մտածողության կամ ծրագրային վեկտորը: Դա ամենևին իրավիճակին տիրապետող մարդու գործողություն, գործունեություն կամ մարտավարություն չէ: Բայց որքան էլ տարօրինակ է, դրա շնորհիվ Սերժ Սարգսյանը կարողանում է կառավարել իրավիճակը կամ ստեղծել կառավարելու լիարժեք իմիտացիա:

Դրա առանցքային պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործնականում չկա քաղաքական ուժ, որն իր վրա վերցնի քաղաքական իրավիճակ ձևավորելու պատասխանատվություն: Ի վերջո, պատահական չէ, որ քաղաքական ուժերը Հայաստանում իշխանությանն, այսպես ասած, ծանր իրավիճակի և այդ իրավիճակում իշխանության մոնոպոլ դիրքից դժգոհության մասին հասցեագրումներում որպես հետևանք մատնանշում են հուլիսյան դեպքերը կամ ծայրահեղ համանման զարգացումներ:

Այսինքն՝ նրանք մատնանշում են իրավիճակի զարգացման ծայրահեղ դրսևորումներ, որոնց «հեղինակը» իրենք չեն լինելու: Այլ կերպ ասած՝ իշխանության հետ խոսում են ոչ թե իրենց ստեղծելիք քաղաքական իրավիճակների լեզվով, այլ «ուրիշի» ձեռքով հնարավոր ապաքաղաքական, ծայրահեղ զարգացումների լեզվով:

Այստեղ է հայաստանյան քաղաքական կյանքի անոմալության և ամլության արմատը, հիմքը: Այստեղ է նաև Սերժ Սարգսյանի իշխանության ուժը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ