23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ եւ ինչպես կմեկնարկի նորընտիր Ազգային ժողովը (տեսանյութ)

Նորընտիր Ազգային ժողովն աշխատանքները սկսելու է ապրիլի 27-ից, եթե ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները չբողոքարկի Սահմանադրական դատարանում. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: «Նոր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ որոշմամբ կսահմանվի, թե ԱԺ-ն քանի մշտական հանձնաժողով է ունենալու: Սահմանադրությամբ դրանք 12-ից ավելի չեն կարող լինել: Մենք ունեցել ենք և […]

Մասսայական սպանություն ձեր տան մեջ․ Քսենիա Սոբչակը դիմել է Պուտինին /տեսանյութ/

Հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը տեսահաղորդագրություն է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում փաստացի մեղադրել է երկրի ղեկավարին եւ հատուկ ծառայություններին ահաբեկչական վտանգին պակաս ուշադրություն դարձնելու մեջ։ Նա ասել է, որ իր ընտանիքը պայթյունի վայրից ընդամենը 10 րոպեի ճանապարհի վրա է ապրում եւ այդ մեծ ողբերգությունից իրենց այդ 10 րոպեն էր բաժանում։ «Պետերբուրգի վրա հարձակումը նշանակում […]

Այս վիճակում անիմաստ ենք համարում մասնակցել ավագանու ընտրություններին. Լ. Զուրաբյան (տեսանյութ)

 ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ճեպազրույցում նախ շնորհակալություն հայտնեց ԱԺ-ի աշխատանքները լուսաբանող լրագրողներին համատեղ աշխատանքի համար: «Իսկ մնացածն ինչպես ասում է դասականը, այդ մասին հաջորդ դասին»,-կատակեց նա: Ապա անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ-ը չմասնակցելուն՝ նա ասաց. «Պարզ է, որ մենք հույս ունեինք, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական […]

Ինչի համար պետք է ներողություն խնդրեմ․ Սոլովյովը՝ Արցախ այցելելու մասին /ֆոտո/

Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը օրերս այցելել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Թվիթերի էջում նրա հետեւորդներից մեկը հաղորդավարին հարցրել է, թե  արդյոք նա ներողություն է խնդրել Արցախ այցելելու համար։ Ի պատասխան՝ Սոլովյովը գրել է․ «Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ։ Շատ անգամ եմ այցելել։ Եւ դիրքորոշումս փոխել չեմ պատրաստվում։ Այն […]

Ինչպես պայքարել «կրոկոդիլների» դեմ /տեսանյութ/

Երևանի ավագանու, «Ելք» դաշինքի անդամ  Ալեն Սիմոնյանը  կարծում է՝ մայրաքաղաքը  փոփոխությունների կարիք ունի,  սկսած՝ կարմիր գծերից ու տեսախցիկներից:  «Երևանից մենք ունենք չորս տարածքային պատգամավոր ունենք: Իսկ դա նշանակում է՝ մենք մեծ շանսեր ունենք Երևանում: Ընտրողների  գրեթե մեկ երրորդը երևանցի է.  մենք, կրկնում եմ,   ռեալ շանսեր ունենք», – նշեց Ալեն Սիմոնյանը: Վերջինս շեշտեց՝ կան քաղաքական […]

Լևոն Տեր-Պետրոսյանի սկանդալային հայտարարությունը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ilur.am լրատվական կայքում տեղադրել է հոդված, որտեղ անդրադարձել է Հայաստանում առկա հետընտրական իրավիճակին` իրեն հատուկ սկանդալային ոճով գնահատականներ հնչեցնելով:  Քաղաքական գործիչների, վերլուծաբանների ու լրագրողների կողմից այս օրերին արտահայտվում են որոշ անզգույշ դատողություններ, որոնցից մի քանիսն, իրենց վտանգավորության ու անարդարացիության պատճառով, արժանի են առանձնահատուկ ուշադրության։ Այլապես, խորանալու պարագայում, դրանք ընդունակ են վերջնականապես […]

Տապալվում է

Այսօր Ազգային ժողովում, ըստ ժամանակացույցի, նախատեսված էր գումարել հերթական քառօրյան։ Սակայն քվորում այդպես չապահովվեց, քանի որ գրանցվեց 16  պատգամավոր։ Ըստ կանոնակարգ օրենքի՝ պատգամավորները կարող են գրանցվել մինչեւ ժամը 15։00-ն, եւ եթե 66 հոգի գրանցվի, ապա նիստը կմեկնարկի։ Հիշեցնենք, որ արդեն ապրիլի 27-ին կայանալու է նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը։

Եգիպտոսում երեք ամսով արտակարգ իրավիճակ է հայտարարվել /տեսանյութ/

Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչական շարքից հետո երկրի նախագահը երկրում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել։ Հիշեցնենք, որ երկու քաղաքների եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում մոտ 50 զոհ եւ տասնյակ վիրավորներ կան։ Ահաբեկչությունները բողոքի հզոր ալիքներ են բարձրացրել Եգիպտոսում։ Տանտա քաղաքի փողոց են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, նրանք բողոքում են երկրի իշխանություններից։ Մանրամասները՝ տեսանյութում

«Է՛ս ձեր բորշը, է՛ս ձեր գդալը»

«Ելք»-ը կարող էր չմասնակցել Երևանի ընրություններին: ՀՀԿ-ն ու Զարուհին թող մրցեին. «Ելք»-ն էլ  ասեր՝ Է՛ս ձեր բորշը, է՛ս ձեր գդալը, բայց «Ելք»-ը  կարող է նաև մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Պետք չէ ամեն ինչ սևացնել ու ասել՝ իշխանությունների պրոյեկտ է, այս է, այն է…», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց PR տեխնոլոգ Վիգեն Խաչատրյանը: Ըստ […]

Այս ծանր վիճակից դուրս գալու բանալին իշխանության ձեռքում է գտնվում

PR տեխնոլոգ Վիգեն Խաչատրյանը կարծում է՝ ապրիլի երկուսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ ՝  ՀՀԿ-ի ակտիվ քարոզարշավի  նպատակը ոչ թե ձայներ ստանալն էր, այլ մթնոլորտ ձևավորելն ու պատռանք ստեղծելը. ՀՀԿ-ի  ձայները այսպես թե այնպես երաշխավորված էին: «Ձեռներեցությունը պիտի տարանջատված լինի իշխանություններից: Լավ է ապրում այն հասարակությունը, որի սեփականությունը պաշտպանված է, իսկ  մեր երկրում դա չկա: Ընտրություններում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի